Ինչպէս յայտնի է, ռոբոտ բառի հեղինակը չեխ գրող Կարել Չապեկն է, որն իր պիէսներից մէկում այդպէս անուանեց մարդանման մեխանիզմին: Բայց պարզւում է, որ ռոբոտին մենք այսօր կարող էինք անուանել բոլորովին այլ կերպ, եթէ Չապեկը հաւատարիմ մնար նախնական տարբերակին: Իսկ սկզբնապէս նա օգտագործել էր լաբոր բառը (լատիներէն labor՝ աշխատանք բառից): Յետոյ նրան այդ բառը դուր չեկաւ եւ իր եղբօր՝ Իոսիֆի խորհրդով վերանուանեց ռոբոտ: Ի դէպ, չեխերէնում robota նշանակում է ոչ թէ պարզապէս աշխատանք, այլ տաժանակիր աշխատանք:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.