ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Պետական եկամուտներու վարչութիւնը (ՊԵԿ) 128 աշխատողներ արձակած է գործէ՝ կառուցուածքային փոփոխութիւններուն իբրեւ արդիւնք:
«Դեռեւս Հոկտեմբերի վերջին տեսչական գործունէութիւն իրականացնող շուրջ 7 վարչութիւնների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թիւը 580 է, ստացել էին կառուցուածքային փոփոխութիւնների կատարման եւ դրանցով պայմանաւորուած հնարաւոր կրճատումների վերաբերեալ ծանուցում: Աշխատանքից ազատման վերաբերեալ ծանուցման ժամկէտի աւարտը նախատեսուած է եղել Դեկտեմբերի 22ին, սակայն այն յետաձգուել ու իրականացուել է Ամանորից յետոյ», Լրագրողներու հետ զրոյցի մը ընթացքին բացատրեց ՊԵԿի նախագահ Դաւիթ Անանեան, որ աւելցուց՝ «Եթէ բիւջէի ստուգումների գործառոյթով օժտուած էին խոշոր հարկ վճարողների հաշուառման վարչութիւնը, փոքր եւ միջին հարկ վճարողների վարչութիւնը, ապա մենք կենտրոնացրեցինք ստուգումների գործառոյթը՝ տեղերում թողնելով ընթացիկ հսկողութեան գործառոյթը, որի արդիւնքում նաեւ կատարեցինք աշխատակազմի օպտիմիզացիա (կրճատում-Խմբ.)»: