Շուէդիայի թագաւոր Գուստաւ Երրորդը մի անգամ որոշեց անձամբ ստուգել, թէ ինչն է մարդու համար աւելի վնասակար՝ սուրճը, թէ թէյը: Այդ փորձի համար ընտրեցին երկուորեակ եղբայրների, որոնք մահուան էին դատապարտուել: Մէկին օրը երեք անգամ մեծ բաժակով թէյ էին տալիս, միւսին՝ սուրճ:
Թագաւորն ինքը չապրեց այնքան, որ տեսնէր փորձի աւարտը: Իսկ երկուորեակները երկար ապրեցին, թէեւ առաջինը մահացաւ թէյ խմողը: Նա 83 տարեկան էր: