Շաբաթներով տեղացող անձրեւները եւ տաքացող ջերմաստիճանը սահմանել են մոծակների վաղ սեզոն։
Տեղատարափ անձրեւները մեղմացրեցին հարաւային Կալիֆորնիայի երաշտային իրավիճակը, բայց ստեղծեցին դրախտային պայմաններ մարդկանց բակերում հիւանդութիւն տարածող մոծակների համար:
Վեկտոր հսկողութեան պաշտօնեաները խորհուրդ են տալիս Լոս Անջելեսի վարչաշրջանի բնակիչներին, որպէսզի ձեռնարկեն լրացուցիչ միջոցներ կանաչ եւ չխնամուած լողաւազանների, անձրեւային տակառների եւ այլ փոքր տակառների հանդէպ, որոնք հաւաքում են անձրեւաջուրը: Քանի որ մոծակները կարող են մէկ շաբաթուայ ընթացքում իրենց կեանքի ցիկլերը (շրջանակը-Խմբ.) լրացնել ձուից մինչեւ չափահաս, հաւաքուած ջուրը պէտք է դատարկուի կամ օգտագործուի մէկ շաբաթուայ ընթացքում եւ անձրեւային տակառները եւ տարաները պէտք է ամուր կերպով փակուած լինեն, որպէսզի կանխարգելեն մոծակների մուտքը, եւ կանաչ ու չպահպանուած լողաւազանները պէտք է մաքրուեն:
Եթէ բնակիչները պէտք է ջուրը պահեն անձրեւի տակառներում, դոյլերում եւ այլ նմանատիպ տարաներում մէկ շաբաթից աւելի, ապա խորհուրդ է տրւում ձեռնարկել հետեւեալ քայլերը, որպէսզի համոզուէք, որ դրանք մոծակների համար անհասանելի են.
– Փակէք բոլոր ջրով լի տակառները ձիգ փականներով:
– Ցանցապատէք բոլոր անցքերը, ինչպիսիք են տանիքի ջրորդանները 1/16 նուրբ ցանցով՝ մոծակների մուտքը կանխարգելելու համար:
– Ամսական ստուգումներ անցկացրէք եւ համոզուէք, որ ցանցերը անցքեր չունեն, որպէսզի մոծակները չներխուժեն եւ դնեն հարիւրաւոր ձուեր:
– Օգտագործէք եւ պահպանէք մոծակների վերահսկման բնական նիւթեր, որոնք պարունակում են Bti այն ջրում, որը պահպանելու էք երկար ժամանակ:
– Օգտուէք այս անձրեւների առաւելութիւնից եւ գտէք ու հեռացրէք բոլոր չօգտագործուող տարաները տանից, որոնք կարող են ջուր հաւաքել եւ նպաստել մոծակների խնդիրներին: Այլ ընդհանուր աղբիւրները ներառում են բոյսի սաւանները, դոյլերը, անուադողերը, կենդանիների ջրամանները, թափօնների վերամշակման արկղերը, աղբարկղերը եւ նոյնիսկ թփերի մէջ թաքնուած աղբերը:
«Մոծակների ձուերին հարկաւոր է ընդամէնը մէկ թէյի գդալ ջուր, որպէսզի նրանք աւարտեն իրենց կեանքի ցիկլը», ասել է Անայիս Մեդինա Դիազը, ով հանդիսանում է Լոս Անջելեսի վարչաշրջանի վեկտորի «հիւանդակիր-Խմբ.) վերահսկման բաժանմունքի հանրային տեղեկատուութեան պատասխանատուն (GLACVCD): «Այսօր ձեր տանը մոծակների բուծման աղբիւրները վերացնելու միջոցով կարող էք պաշտպանել ձեր ընտանիքի առողջութիւնը Հարաւային Կալիֆորնիայի ջերմաստիճանի բարձրացման հետ մէկտեղ»:
Թէեւ բնակիչները իրենց ջանքերը ներդնում են իրենց տներում գտնուող վերջին անձրեւներից մնացած ջրերը վերացնելու համար, վեկտորը վերահսկող տեխնիկները իրենց հերթին վերահսկում են հիւանդութիւնների ակտիւութիւնը եւ մոծակների թուաքանակը GLACVCD-ի իրաւասութեան շրջանակներում:
Յաւելեալ տեղեկութիւնների կամ գաղտնիօրէն կանաչ եւ չխնամուած լողաւազանների մասին զեկուցելու համար՝ այցելէք www.glacvcd.org վեբ-կայքը:
«ՕՐԱԿԱՐԳ»