ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ.- Յուրախութիւն Կալիֆորնիայի հայ գրողների միութեան (ԿՀԳՄ), մեր շարքերը համալրել են մի քանի գրողներ, ովքեր նախկինում հեռացել էին տարբեր պատճառներով։ Ուստի, իմանալով յայտնի «ձնհալի» մասին, նրանք ցանկութիւն յայտնեցին վերադառնալ եւ կրկին համալրել հարազատ միութեան շարքերը: Նրանք են՝ բանաստեղծներ՝ Մեսրոպ Բալայեանը, Սամուէլ Շահբազեանը, արձակագիրներ՝ Նորա Ահարոնեանը, Ռուբէն Կորիւնը, «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր Արշակ Ղազանչեանը եւ այլք:
ԿՀԳՄ նորընտիր վարչութիւնը ողջունում է նրանց վերադարձը եւ յոյս յայտնում առաւել ստեղծագործական յարաբերութիւններով շարժուել առաջ՝ ի փառս Հայ գրականութեան, թէ՛ հայրենիքում եւ թէ ի սփիւռս աշխարհի…
(Հաղորագրութիւնը ԿՀԳՄի վարչութենէն)
Փա՜ռք Ամենակալ Արարիչին եւ ամենահզօր ԱՄՆ-ին, որոնց ստեղծագործական յարաբերութիւններու շնորհիւ առաջ կը շարժուի ԿՀԳՄ-ն: