Բժիշկները չեն սիրում՝ երբ այցելութեան ժամանակ հիւանդները զբաղուած են հեռախօսով կամ էլ յօրանջում են ձանձրոյթից: Հիւանդները պէտք է բժիշկի տրամադրած ժամանակը յարգեն:
Եթէ բժշկին հանդիպում էք աշխատանքային ժամերից դուրս, օրինակ՝ խանութում, պէտք չէ հարցեր տալ ձեր առողջութեան վերաբերեալ, յատկապէս, որ հնարաւոր է բժիշկը չի յիշում ձեր հիւանդութեան պատմութիւնը:
Բժիշկները չեն սիրում երբ այցելութեան ժամանակ հիւանդը հարց է տալիս, սակայն ուշադիր չէ պատասխանը լսելու եւ նոյն հարցը չտալու համար:
Բժիշկները չեն սիրում, երբ հիւանդը պնդում է այցելութեան, առանց ժամադրութեան: Իւրաքանչիւր հիւանդ ամբողջական քննութեան կարիք ունի:
Բժիշկները չեն սիրում, երբ հիւանդները բարդացնում են ախտանշանները, նախասենեակում նրանք երջանիկ ժպտում են ու խօսում, իսկ բժշկի սենեակում բողոքում անտանելի ցաւերից:
Բժիշկները չեն սիրում, երբ հիւանդը չի հետեւում իր մաքրութեանը եւ տհաճ հոտ է գալիս բուժզննման ընթացքում:
Բժիշկները չեն սիրում, երբ հիւանդը պնդում է աւելի շատ դեղերի նշանակման համար: Բժիշկը դրա անհրաժեշտութիւնը աւելի լաւ է հասկանում, պէտք է վստահել նրա գիտելիքներին:
Բժիշկները չեն սիրում, երբ հիւանդը ուզում է գաղտնի պահել իր ցաւերը: Իմացէ՛ք, որ ազնիւ լինելով դուք օգնում էք ձեզ:
Բժիշկները չեն սիրում, երբ հիւանդը իր առողջական վիճակը ներկայացնելու փոխարէն խօսում է հիւանդութեան ու դրա բուժման եղանակների մասին: Բժշկին անհրաժեշտ է ամբողջովին ախտանշանները իմանալ: Այցելութեան ժամանակ յիշէք նաեւ այն դեղերի կամ յաւելումների անունները, որոնք ընդունում էք առանց բժշկի նշանակման:
Առողջ եղէ՛ք: