ԳԼԵՆԴԵԼ.- Ապրիլի 23ին, Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցու բակում, մեծ խաչքարի մօտ տեղի ունեցաւ Կալիֆորնիայի հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) անդամ գրողների եւ ընթերցողների համատեղ երեկոյթը՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 104րդ տարելիցին:
Բացման խօսքով հանդէս եկաւ ԿՀԳՄ վարչութեան նախագահ Գարուշ Հարեանցը, որ նաեւ ընթերցեց եղեռնազոհ գրող Դանիէլ Վարուժանի «Հովեր Կ՛անցնին» հանրայայտ բանաստեղծութիւնը։
Այնուհետեւ, երեկոն ղեկավարեց ԿՀԳՄ փոխնախագահ Այիդա Պօղոսեանը (Վերդի): Պահանջատիրոջ զսպուածութեամբ բովանդակալից ելոյթներ ունեցան գրողներ՝ Գէորգ Քրիստինեանը, Էնջի Պաղտասարեանը, Արծրուն Ալեքսանեանը, Ռուբէն Կորիւնը, Սալինէն, Մարէն Տօնոյեանը, Հրանդ Միրզայեանը եւ այլք:
ԿՀԳՄ հերթական ուշագրաւ միջոցառումը պատշաճ յարգանքի տուրք էր հայոց քրիստոնեայ նահատակների յիշատակին, որոնց անմահութեան առաջ մէկական ծաղիկներ խոնարհուեցին բոլորի կողմից աւետելով՝ «Ապրելու Ապրիլ»ը մեզանում:
(Թղթակցութիւնը՝ ԿՀԳՄէն)
«ԿՀԳՄ հերթական ուշագրաւ միջոցառումը պատշաճ յարգանքի տուրք էր հայոց քրիստոնեայ նահատակների յիշատակին, որոնց անմահութեան առաջ մէկական ծաղիկներ խոնարհուեցին բոլորի կողմից աւետելով՝ «Ապրելու Ապրիլ»ը մեզանում»:
Այս լուրը կարդալէս անմիջապէս յետոյ, եւ հաւատալով որ մէկուկէս միլիոն խոնարհած ծաղիկներ պիտի տեսնէի այնտեղ, ուղղուեցայ դէպի «Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցու բակ», բայց ծաղիկ-մաղիկ չկար: Ո՞ւր գացին այդ ծաղիկները: