Բաւարար քունը մեզ լաւ տրամադրութիւն եւ առողջութիւն է բերում: Շատ յաճախ ուշ ժամին ընդունած սխալ սնունդը կարող է անհանգիստ քնի պատճառ դառնայ:
Քունը աւելի խաղաղ կը լինի եթէ մարմինը աւելորդ էներգիա չվատնի մարսողութեան վրայ:
Ուշ ժամին խորհուրդ չի տրւում տապակած ու կծու ուտել: Դրանք այրոց են առաջացնում: Ապխտած մսեղէնը կ՛աշխուժացնէ մարմնական եւ մտաւոր գործունէութիւնը եւ կը խանգարի հանգիստ քնին:
Ուշ ժամին խորհուրդ չի տրւում ալկոհոլ օգտագործել: Բաւարար է պատկերացնել, որ քնած ժամանակ լեարդը ինչ աշխատանք է տանում մարմինը թունազրկելու համար: Սիրտն այն ժամանակ արագ է աշխատում եւ քունն էլ դառնում է անհանգիստ:
Բրոկոլին եւ ծաղկակաղամբը պարունակում են շատ վիտամիններ եւ հանքանիւթեր, սակայն դժուարամարս են:
Մուգ շոկոլադը կոֆէին է պարունակում եւ խանգարում է առողջ քնին: Կարմիր միսը, ճիշդ է, դիւրամարս է, սակայն բարձր պրոտէինային դիէտային հետեւողների համար վտանգաւոր է եւ կարող է շնչարգելութեան պատճառ դառնալ:
Սննդաբանները նշում են, որ սննդի վերջին ընդունումը պէտք է լինի քնելուց 2-3 ժամ առաջ: Միաժամանակ ընթրիքն անհրաժեշտ է, որպէսզի յաջորդ օրը սովի զգացողութիւնը չստիպի ձեզ անընդհատ ուտել: Երեկոյեան սնունդը պէտք է թեթեւ լինի: Սննդամթերքում ցանկալի է, որ գերազանցեն սպիտակուցները, այլ ոչ ածխաջրերը: Սպիտակուցային սնունդը ուշ է մարսւում, եւ սպիտակուցը դեռ երկար մնում է օրգանիզմում: Ահա այն ուտեստների ցանկը, որոնք կարող էք ձեզ թոյլ տալ երեկոյեան 6ից յետոյ. ոչ իւղոտ կաթնաշոռ, ձուկ, հաւի կրծքամիս, մածուն, բանջարեղէն (լօլիկ, վարունգ, ստեպղին, քաղցր պղպեղ) եւ մրգեր (ցիտրուսային մրգեր, խնձոր, տանձ, խաղող, նուռ, բանան):
Նաեւ մի մոռացէք, որ ախորժակով ուտելը առողջութեան նշան է: Փորձէք բաւարարուել փոքր քանակութեամբ: Եղէք առողջ ու վայելէք կեանքը: