ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Այս տարուան երկրորդ եռամսեակին անգործներուն թիւը կազմած է 207 հազար 200 մարդ՝ նուազելով 29 հազար 200ով:
«Ֆէյսպուք»ի իր էջին վրայ այս մասին գրած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան:
«Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թուականի երկրորդ եռամսեակից մենք գործազրկութեան էական նուազում ունենք: Եթէ 2018ի երկրորդ եռամսեակում գործազուրկների թիւը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թուականի երկրորդ եռամսեակում գործազուրկների թիւը կազմել է 207 հազար 200 մարդ՝ նուազելով 29 հազար 200 մարդով:
«Ներկայումս մեր երկրում գործազրկութիւնը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկութիւնը նուազել է 2.5 տոկոսով», նշած է Հայաստանի վարչապետը: