Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հաղորդում է, որ Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում յայտնաբերուել են հայերէն եւ վրացերէն գրութիւններով շիրմաքարեր:
Վրաստանում ՀՀ դեսպանութեան դիւանագէտները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդէն համարակալուած շիրմաքարերը:
Դիւանագէտները կապ են հաստատել կառուցապատող ընկերութեան ներկայացուցիչների հետ եւ Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարւում շիրմաքարերի յետագայ ճակատագիրը որոշելու ուղղութեամբ:
«ԱԽԱԼՑԽԱ.ՆԵԹ»