Լիզբոն 5 (նաեւ յայտնի որպէս՝ Lisbon 5, Լիսբոնեան հնգեակ), 1983 թուականի Յուլիսի 27ին աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով, Հայ Յեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճէմեանը, Սիմոն Եահնիյեանը, Արա Քըրճլեանը եւ Սարգիս Աբրահամեանը իրականացնում են գործողութիւն, որը նոր էջ է բացում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ արդարութեան վերականգնաման գործում։
Ստորեւ հետաքրքիր փաստեր են գործողութեան եւ գործողութեան մասնակից հինգ հայ երիտասարդների մասին․
Գործողութեան մասնակիցներից որեւէ մէկը երբեւէ չէր եղել Հայրենիքում։ Ապրելով Լիբանանում՝ նարանք միայն լսել եւ ուսումնասիրել էին երկիրը, որտեղ երազում էին մի օր վերահաստատուել
Գործողութեան մասնակիցներից ամենատարեցները՝ Սիմոնը եւ Սարգիսը 21 տարեկան էին։ Արան՝ 20, Վաչէն եւ Սեդրակը՝ 19։
Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատունը ակտի օրը անսպասելի աւելացրել էր դեսպանատան տարածքը հսկող ոստիկանների թիւը։
Ոստիկանների բացած կրակից առաջինը զոհւում է Սիմոն Եահնիյեանը, ով սիրում էր սրինգ նուագել եւ միշտ անբաժան էր իր սրինգից։ Այդ օրը, սակայն, սրինգը նրա մօտ չէր։
Հայ յեղափոխական բանակի գործողութիւնների թիրախը բացառապէս Թուրք պաշտօնեաներն էին, այդ է պատճառը, որ Լիզբոնի գործողութեան մասնակիցները կրակ չեն բանցում պորտուգալացի ոստիկանների նկատմամբ։
Գործողութիւնից առաջ որոշուած էր, որ այն լինելու էր ինքնազոհութեան ակտ, որ պէտք էր կոտրէր Հայ Դատը թաղող անտարբերութեան շղթաները։
Տղաները երկար ժամանակ պատրաստուել են գործողութեանը․ մարզուել եւ քննարկել են բոլոր մանրամասները, սակայն նրանց ընկերներից եւ հարազատներից որեւէ մէկը տեղեակի չի եղել եւ անգամ չի նկատել որեւէ տարօրինակ հանգամանք։ Գործողութեան մեկնելու նախօրէին բոլորը ստել եւ տարբեր պատճառներ են ներկայացրել տանից հեռանալու համար։
Տան անդամների համար բոլորը միայն հրաժեշտի սակաւախօս երկտողեր են թողել՝ հիմնականում շեշտելով, որ հեռանում են գործերով եւ կարիք չկայ իրենց փնտրել որեւէ տեղ։
Նախքան դեսպանութեան պայթեցնելը շէնքը տղաները յայտարարութիւն են տարածել, որում ասւում էր․«Իմացէք` մենք ինչ ենք անում: Ազատասէր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել: Մենք ամէն ինչ կորցրել ենք եւ այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շէնքն ու մնալ դրա տակ: Սա ինքնասպանութիւն ու խելագարութիւն չէ, այլ բարձրագոյն նուիրատուութիւն ազատագրական պայքարին: Թող միջազգային հանրութիւնը մեզ արկածախնդիր անուանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետեւ թուրքական իշխանութիւնն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանութեանը, ոտնահարում են հայ ժոովրդի իրաւունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը: Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինուած պայքարն է: Նախնիների ազատ եւ անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրաւունքն է»:
Տղաները թաղուած են միասին՝ Բէյրութիւմ՝ Բուրջ Համուդի Ազգային գերեզմանատանը։ Գերեզմանի յուշաքարին միացեալ Հայաստանի քարտէզն է, որից վեր են խոյեանում հինգ դաշոյններ։
Տղաների գերեզմանատունը ուխտատեղի է աշխարհի տարբեր ծայրերում բնակուող հազարաւոր հայերի համար։
#Lisbon5