ԵՐԵՒԱՆ, «Նիուզ»․- Ըստ Ռուսաստանի Հայոց միութեան փոխնախագահ Գերման Անանեանցի՝ Ռուսիա բնակող կարգ մը ատպայճանցիներ կ՛ըսեն, որ սպառնալիքներ կը ստանան, պարզապէս որովհետեւ կը մերժեն յարձակիլ հայերու վրայ։
Ըստ անոր՝ անոնք այդպիսի սպառնալիքներ ստացած են Ատրպէյճանի ղեկավարութեան ներկայացուցիչներուն կողմէ: «Դա վկայում է հայերի վրայ յարձակումների կազմակերպուած բնոյթի մասին: Հայերի վրայ նոր յարձակումների, հակահայ արարքների կամ նրանց առեւտրին խոչընդոտելու մասին որեւէ տեղեկութիւն չկայ: Սակայն ակնյայտ է, որ մեզ մշտապէս փորձում են ներքաշել ինչ-որ խնդիրների մէջ: Այդ պատճառով մեր հայրենակիցներին կոչ ենք անում չտրուել սադրանքներին եւ վրէժխնդրութեան որեւէ ակտ (արարք-Խմբ.) չկատարել», յայտնեց Գերման Անանեանց: