Կ’որոնավարակի առկայութիւնը ախտորոշելու համար կատարւում է ձողիկով (swab) քննութիւնը: Ձողիկով թեսթաւորման ժամանակ քթացքի խոռոչից վերցւում է արտադրութիւնը: Թեսթաւորումը ցաւոտ չէ, այն միայն տհաճ է, քանի որ ձողիկը տարւում է մինչեւ քթացքի խորքը, դէպի կոկորդ: Դրական արդիւնքը ցոյց է տալիս, որ գտնուել է վարակի գենետիկական (ծննդական-Խմբ.) նիւթը: Բացասական արդիւնքը ցոյց է տալիս, որ COVID-19 հիւանդութիւնը կամ SARS-CoV2 վարակը չի յայտնաբերուել: Թեստի բացասական արդիւնքի դէպքում նոյնպէս հիւանդը կարող է վարակի շատ ցածր մակարդակ ունենալ:
Հակամարմինների թեսթը կատարւում է արեան միջոցով: Այս թեսթը նպատակ ունի յայտնաբերել կորոնավարակի դէմ հակամարմինները (իմունոգլոբուլիններ, IgG եւ IgM), որոնք առաջանում են COVID-19 կոչուող հիւանդութիւնից յետոյ:
Հակամարմինները իմունային (դիմադրականութեան-Խմբ.) համակարգի կողմից արտադրուած սպիտակուցներ են`ի պաշտպանւթիւն վարակի եւ յատուկ են միայն այդ վարակի դէպքում:
Հակամարմինների թեստաւորումը անցկացւում է այն դէպքում, երբ
– Ձեր բժիշկը կարծում է, որ դուք կարող էք վարակուած էք կորոնավարակով
– Դուք գտնւում էք վարակի գօտում կամ վերջերս ճանապարհորդել եւ կարող էք փոխանցել վարակը:
– Դուք սերտ կապի մէջ էք եղել անձի հետ, որը կասկածւում կամ հաստատուել է որ վարակ ունի:
30ից 50 տոկոս վարակուած մարդիկ ախտանշաններ չունեն: Թեսթաւորումը կարեւոր է, որպէսզի ընտանիքի անդամների նկատմամբ ճիշդ խնամք տարուի եւ որպէսզի դուք վարակի փոխանակողը չլինէք: Հակամարմինների թեստ նշանակում է հիւանդի բուժող բժիշկը: Նախկինում, երբ թեսթաւորման կենտրոնները շատ սակաւաթիւ էին, մեր All For Health, Health For All կենտրոնում թեսթաւորում կատարւում էր բոլոր ցանկացողների համար: Այժմ ախտորոշման թեսթեր տրամադրւում են միայն մեր հիւանդներին:
All For Health, Health For All կենտրոնում բժիշկը հիւանդին գրասենեակ է կանչում միայն անհրաժեշտութեան դէպքում, այլապէս մենք օգտւում ենք տեսազանգերից, երբ հիւանդը տանը նստած կարող է տեսնել եւ զրուցել բժշկի հետ: Բժիշկը կարող է նշանակումներ կատարել տեսազրոյցի ընթացքում եւ թեսթաւորման համար առանձին օր կը նշանակուի: Առողջ եղէ՛ք: