Ունեցէք օրագիր, որում պէտք է նշել կերուած ուտելիքի քանակը, ժամերը, վայրը, ում հետ էք ճաշել, ինչպիսին է եղել ձեր հոգեվիճակը, արդեօք ճաշե՞լ էք իրօք սոված լինելու պատճառով, որքա՞ն ժամանակից է ստացուել կերակուրից յագենալու ազդակը:
Եթէ նեարդայնացած էք՝ աշխատէք չուտել:
Սառը կերակուրը եւ ըմպելիքները խախտում են մարսողութեանը նպաստող ֆերմենտների գոյացման գործընթացը:
Մրգեղէնը պէտք է ուտել ճաշից առաջ, չի կարելի խառնել քաղցր եւ թթուահամ մրգերը:
Ձմերուկը, սեխը, կաթն օգտագործէք՝ որպէս առանձին սնունդ:
Օրը 1-2 անգամ կերէք թարմ բանջարեղէնից պատրաստուած աղցաններ. ցերեկը՝ ածխաջրեր պարունակող, իսկ երեկոյեան՝ սպիտակուց պարունակող սննդամթերքի հետ:
Խմէք միայն մաքուր ջուր: Ջուրը խմէք ուտելուց 15 րոպէ առաջ, ածխաջրեր պարունակող մթերք ուտելուց՝ մէկ ժամ, իսկ սպիտակուց՝ 2-3 ժամ յետոյ: Խմէք փոքր կումերով:
Կարեւոր է իմանալ, որ հեղուկը մօտ 15 րոպէ մնում է ստամոքսում, որից յետոյ անցնում է աղիների մէջ՝ իր հետ տանելով ստամոքսահիւթի մի մասը. արդիւնքում խախտւում է նիւթափոխանակութեան գործընթացը:
Սննդից յագեցման վերաբերեալ ազդակը ստացւում է ուտելուց մօտ 30 րոպէ յետոյ. պէտք է ուտել դանդաղ եւ բազմաթիւ անգամ ծամել կերակուրը:
Եթէ ստամոքս հասած սննդամթերքի չափերը մեծ են՝ 0.1 սմ, ապա ֆերմենտները չեն կարող թափանցել սննդի մէջ եւ տրոհել այն:
Ռաֆինացուած շաքարը, «փայլեցուած» սպիտակ բրինձը, ցորենի մանր աղացած սպիտակ ալիւրը զուրկ են օգտակար նիւթերից. փոխարինէք շաքարը մեղրով եւ չրեղէնով, օգտագործէք անմշակ կարմիր բրինձ, ցորենի թեփ:
Կան բժիշկներ, որոնք խորհուրդ են տալիս սնուել այն ժամանակ, երբ կայ «առողջ» սովի զգացում, սակայն չափաւոր: Նրանք հիմնաւորում են նման կարծիքը դրանով, որ, օրինակ Հին Հռոմում միայն ընթրել են, Միջնադարեան Եւրոպայում ընդհանրապէս չեն նախաճաշել: