ԳԻՒՄՐԻ, «Արմէնփրէս».- Արցախի Հին Թաղեր եւ Խծաբերդ բնակավայրերուն մէջ շրջափակման մէջ մնացած եւ կապի բոլոր միջոցներէն զրկուած եւ անյայտ վիճակի մէջ գտնուող զինուորներուն հարազատները փակեցին Գիւմրի-Երեւան մայրուղին։
Անոնք նշեցին, որ իրենց հարազատներուն մասին ստոյգ տեղեկութիւն կը պահանջեն: Շատերը տեղեակ չեն իրենց հարազատներուն կարգավիճակէն` շրջափակման մէ՞ջ են, թէ գերութեան: «Ես պահանջում եմ, որպէսզի իմ երեխային եւ այստեղ հաւաքուածների երեխաների վերադարձնեն, լուր չունենք նրանցից: Մեր բողոքը հէնց դրանում է կայանում, ճանապարհը մեր գերի ընկած տղաների համար ենք փակել», ըսաւ հաւաքուածներէն մէկը: