
Շաքարաւազը մեր սննդակարգից կրճատելու համար, մեզանից շատերը թոյլ են տալիս այս սովորական սխալները` հաւատալով, որ`
– Մրգային հիւթերն առանց շաքարի են։ Դա այդպէս չէ` եթէ տուփի վրայ գրուած է «նեկտար»: Խտանիւթից վերականգնուած հիւթին աւելացւում է ջուր եւ շաքար: Առանց շաքարի, հիւթն անհամ կը լինի եւ ոչ նպատակայարմար վաճառքի համար: Եթէ ցանկանում էք սահմանափակել շաքարը պարզապէս միրգ կերէք:
– Եթէ բաղադրիչների ցանկը չի պարունակում «շաքար» բառը, նշանակում է շաքար չկայ:
Սա սխալ է: Ուշադրութիւն դարձրէք այն բառերին, որոնք աւարտւում են շաքարով, օրինակ` կոկոսի շաքար: Նայէք «քաղցրացուցիչ» եւ «օշարակ» պիտակով բաղադրիչներին: Բոլոր բառերը, որոնք վերջանում են -ոզ (դեքստրոզ, ֆրուկտոզ, մալթօզ եւ այլն), նաեւ մեղրը, ագաւայի հիւթը, մելասան, մրգային հիւթի խտանիւթերը պարզապէս թաքնուած շաքարային ռումբեր են:
– Եթէ համը քաղցր չէ, ապա շաքար չկայ:Շաքարաւազը միայն քաղցրաւենիքի մէջ չի պարունակւում: Մակարոնեղէնը, «կետչուպ»ը եւ «սօուս»երը (յատկապէս ասիական), լուծուող շիլան եւ նոյնիսկ հացը (նոյնիսկ որոշ սեւ տեսակներ) կարող են շաքար պարունակել: Ուշադիր կարդացէք պիտակները:
– Ֆրուկտոզան վնասակար չէ շաքարախտի համար։ Ոչ: Շաքարախտի դէպքում բոլոր «բնական» քաղցրացուցիչները վնասակար են: Պէտք է նշել նաեւ, որ քիմիապէս փոխուած քսիլիտոլը կամ ասպարտամը ֆրուկտոզայից պակաս վտանգաւոր են:
– Շագանակագոյն շաքարաւազն աւելի առողջարար է, քան սպիտակ շաքարը:
Սա շուկայական առասպել է, որը թոյլ է տալիս վաճառել սովորական գունաւոր (կամ կարամելացուած) շաքար :
– Եթէ դուք վերահսկում էք շաքարը, քաղցրաւենիքն արգելուած է ձեզ համար: Միշտ կարող էք ձեզ թոյլ տալ մի կտոր տորթ (անուշեղէն), շոկոլադ (տուրմ) կամ պաղպաղակ: Պարզապէս դրանք պէտք է տեղաւորուեն ձեր ամենօրեայ շաքարի ընդունման սահմաններում:
Սնուէք առողջ եւ ուշադիր եղէք: