ՍՈԼԹ ԼԷՅՔ ՍԻԹԻ – Հոկտեմբերի 13-14ին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը եւ խորհրդական Վարազդատ Պահլաւունին մասնակցեցին Եութայի մայրաքաղաք Սոլթ Լէյք Սիթիում կայացած Silicon Slopes Summit 2021 գագաթնաժողովին: Այն արդի արհեստագիտութեան նուիրուած աշխարհի ամենախոշոր եւ ամենաազդեցիկ տարեկան միջոցառումներից մէկն է:
Silicon Slopes Summit 2021 գագաթնաժողովին մասնակցել էին բազմաթիւ հեղինակաւոր ամերիկեան ընկերութիւնների ղեկավարներ, ինչպէս` Apple ընկերութեան գործադիր տնօրէն Թիմ Քուքը, Microsoft ընկերութեան նախկին ղեկավար եւ ներկայումս LA Clippers-ի նախագահ Սթիւ Բալմերը, IHeartMedia-ի նախագահ Բոբ Փիթմանը եւ այլն:
Մասնակիցների թւում էին նաեւ ամերիկացի ընտրովի պաշտօնեաներ, ինչպէս օրինակ` Միացեալ Նահանգների ծերակուտականներ Միթ Ռոմնին եւ Մայք Լին: