All For Health, Health For All բժշկական կենտրոնում կատարւում է Moderna պատուաստում` COVID-19-ի դէմ: Այն նախատեսուած է 18ից բարձր տարիքի անձանց համար: Երկրորդ դեղաչափը տրւում է առաջին սրսկումից 28 օր յետոյ: Մեզ մօտ կարելի է ստանալ նաեւ 3-րդ դեղաչափը: Այն տրւում է 12 տարեկան եւ աւելի բարձր տարիքի անձանց, ովքեր ունեն իմունային (դիմադրողականութեան) անբաւարարութիւն եւ պատուաստուել են Pfizer կամ Moderna պատուաստանիւթերով:
Խթանիչ (booster) դեղաչափերը կարող են ստանալ 18+ տարեկան բոլոր անձինք` J&J պատուաստանիւթով պատուաստուելուց 2 ամիս եւ Pfizer կամ Moderna պատուաստանիւթերով պատուաստուելուց 6 ամիս անց:
Պատուաստանիւթերն անվճար են բոլորի համար, անգամ եթէ չունեն ապահովագրութիւն: Ձեզնից չեն հարցնելու ձեր ներգաղթի կարգավիճակի մասին:
Յիշէք, որ ձեր հետ բերէք ձեր COVID-19 պատուաստման քարտը: Այն կը թարմացուի եւ կը գրանցուի նոր դեղաչափը:
Բժիշկների անվտանգ են համարում եթէ դուք համակցում կամ փոխում էք պատուաստանիւթը: Այսինքն անկախ, թէ դուք ինչ պատուաստանիւթ էք ստացել` խթանիչ կարող է լինել ե՛ւ Moderna-ն եւ Pfizer-ը:
Պատուաստումներից եւ խթանիչից յետոյ կարող են հիւանդութեան նշաններ առաջ գալ, բայց դա չի նշանակում, որ որ դուք վարակուած էք COVID-19-ով: Դրանք կարող են ներառել թեւի ցաւ կամ կարմրութիւն, յոգնածութեան զգացողութիւն, ջերմութիւն, դող, գլխացաւ կամ մկանային ցաւ: Կողմնակի ազդեցութիւնները նշան են, որ ձեր դիմադրողական համակարգը պաշտպանութիւն է ստեղծում: Դրանք կարող են ազդել ձեր առօրեայ գործունէութեան վրայ, սակայն պէտք է անհետանան պատուաստումից յետոյ մէկ կամ երկու օրուայ ընթացքում:Լուրջ կողմնակի ազդեցութիւնները հազուադէպ են եւ հիմնականում` բուժելի:
Յիշէք նաեւ, որ չնայած COVID-19 խթանիչը պաշտպանում է ձեզ լուրջ վարակից, հոսպիտալացումից (հիւանդանոցային խնամք) եւ մահից, այն նաեւ դանդաղեցնում է վարակի տարածումը ձեր համայնքում: Դա նշանակում է, որ դուք աւելի քիչ հաւանական է, որ այն փոխանցէք չպատուաստուած անձին:
Հասկանալի է, որ COVID-19 պատուաստանիւթերի շուրջ բազմաթիւ հարցեր կան: Ճիշդ ենք համարում, որ դուք այդ հարցերը քննարկէք բժշկի հետ:
– Ինչքանո՞վ եմ պաշտպանուած պատուաստում ստանալուց յետոյ:
– Ինչո՞ւ է ինձ անհրաժեշտ է խթանող դեղաչափ:
– Ի՞նչ են կողմնակի ազդեցութիւնները:
– Արդեօ՞ք իմ առողջական վիճակը չի բարդանայ `եթէ պատուաստանիւթ ստանամ:
Սպասում ենք ձեր հարցերին:
Առողջ եղէ՛ք: