Creative Armenia-ն եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ) ուրախ են ընդլայնելու իրենց երկարամեայ համագործակցութիւնը եւ ներկայացնելու տասը առաջադէմ ստեղծագործողներին, որոնք ընտրուել են որպէս 2022 թ.ի Creative Armenia-AGBU Fellow-ներ: Այժմ, չորրորդ տարում, Fellowship-ներ ծրագիրը բացառիկ հնարաւորութիւն է արուեստի առաջադէմ տաղանդների բացայայտման, զարգացման եւ առաջ մղման համար: Աջակցութեան մէկամեայ փաթեթ, որը ներառում է նիւթական աջակցութիւն, խորհրդատուութիւն, ոլորտի կապերի հաստատում եւ անհատական խորհրդատուութիւն ասպարէզի բեկումնային առաջընթացի համար:
2022-ի ընտրեալ Fellow-ներն են` ֆիլմերի բեմադրիչ եւ արտադրող Անժելա Ֆրանգեանը (Արցախ), գրող Արամ Մրջոյեանը (Միացեալ Նահանգներ), համադրող եւ արուեստաբան Արմէն Եսայեանցը (Հայաստան), լուսանկարիչ Բիայնա Մահարին (Հայաստան), ֆիլմերի բեմադրիչ Քրիստինէ Յարութիւնեանը (Միացեալ Նահանգներ), յօրինող եւ երաժիշտ Էսմերալդա Կոնդէ Ռուիզը (Միացեալ Թագաւորութիւն), ֆիլմերի բեմադրիչ եւ արտադրող Իննա Սահակեանը (Հայաստան), լուսանկարիչ Սուրէն Թադեւոսեանը (Հայաստան), յօրինող եւ երաժիշտ Վան Սարգսեանը (Հայաստան), եւ համադրող եւ արուեստաբան Վիգէն Գալստեանը (Հայաստան):
«2022ի Creative Armenia-AGBU Fellow-ները կազմում են մեր ամենալայն եւ ամենաբազմազան խումբը։ Մեզ համար պատիւ է նրանց ձայներն ու տեսլականները աշխարհին հասցնելու գործում ունենալ մեր դերը», ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկեանը:
Creative Armenia-ի հիմնադիր տնօրէն Կարին Յովհաննիսեանը յաւելեց. «Fellowship-ներ ծրագրի տասնութ շրջանաւարտների հետ միասին, 2022ի տասը Creative Armenia-AGBU Fellow-ները կը դառնան ստեղծարար ուժ եւ հպարտութեան աղբիւր հայ ժողովրդի համար»:
Մինչ 2022ի Fellow-ները սկսում են իրենց ուղին, 2021ի Fellow-ները` համադրող Նայիրի Խաչատուրեանը, արուեստագէտ եւ ճարտարապետ Արուսեակ Գաբրիէլեանը, ֆիլմերի բեմադրիչ Էմիլի Մկրտիչեանը, բասահար եւ յօրինող Նոյ Կարապետեանը, գրող Օլիվիա Կատրանջեանը, յօրինող եւ երաժիշտ Բէյ Ռուն, նկարազարդող եւ գծող Արեւիկ Դորը ստանձնում են Հայաստանի ստեղծարար դեսպանների դերը` առաջնորդելով եւ խորհրդատուութիւն տալով արուեստագէտների նոր ալիքներին:
Այժմ պատմական չորրորդ ժամկէտում, Fellowship-ներ ծրագիրը Creative Armenia-ի եւ ՀԲԸՄի համագործակցութիւնն է, որի մեկնարկը տրուել է 2018ին:
Սփիւռքահայութեան վստահութիւնը վայելող ՀԲԸՄն տասնամեակներ շարունակ հնարաւորութիւններ է ստեղծում հայ արուեստագէտների համար` տրամադրելով կատարողական արուեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր եւ մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են՝ «Երաժշտական Հայաստան»ը եւ «Սայաթ Նովա» միջազգային յօրինողների մրցոյթը: Իմացէք աւելին` այցելելով www.agbu.org կայքէջը:
Creative Armenia-ն մշակութային հիմնարկ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է արուեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների: Հիմնադիր խորհրդի կազմում են՝ Սերժ Թանգեանը, Էրիք Իսրայէլեանը, Արսինէ Խանճեանը, Էրիկ Պօղոսեանը, Քարլա Կարապետեանը, Սիմոն Աբգարեանը եւ Մայքըլ Արամը: Իմացէք աւելին` այցելելով www.creativearmenia.org կայքէջը: