Գարեգին Բ․ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեամբ եւ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միաւորման (ՀԵՀԵՄ) հոգեւոր առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի առաջնորդութեամբ, 2022ին, ՀԵՀԵՄի կենտրոնական գրասենեակը (ՀԵՀԵՄի հոգեւոր տեսուչ, կենտրոնական գրասենեակի տնօրէն Թովմա վրդ․ Խաչատրեան, գրասենեակի ծրագրերի պատասխանատու`Անգելինա Ալեքսանեան) կազմակերպելու է տարածաշրջանային համախմբումներ եւ Համահայկական ուխտագնացութիւն (Յուլիս 6-10):
Կայացել է Ռուսաստանի եւ ԱՊՀի (Կիսլովոդսկ` Փետրուարի 4-7) համախմբումը, իսկ առաջիկայ ամիսներին նախատեսւում է անցկացնել Եւրոպայի (Բրիւսել` Մարտի 1-3; Պրահայ, Մարտի 5-7; Կիեւ`Մարտի 8-10) եւ Մերձաւոր Արեւելքի եւ Աֆրիկայի (Կահիրէ` Ապրիլի 1-2) տարածաշրջանների երիտասարդական համախմբումները: Համախմբումներին հրաւիրուած են նաեւ Կ․ Պոլսի եւ Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւնների ներկայացուցիչները: