
Բեմադրիչ Ռոման Մուշեղեանի «Գարուն Ա․․․» ֆիլմը կը ներկայացուի Ամերիկայի Միացեալ Նահանգներում: Ապրիլի 1ին, հեղինակաւոր Directors Guild of America (Ամերիկայի բեմադրիչների միութեան) դահլիճում կը կայանայ ֆիլմի ամերիկեան անդրանիկ ցուցադրութիւնը: Իրադարձութեանը կը մասնակցի ֆիլմի ստեղծագործական կազմը, ինչպէս նաեւ դերասանները: Նրան հրաւիրուած են ամերիկացի եւ հայ յայտնի արտադրողներ, բեմադրիչներ, դերասաններ եւ արուեստի գործիչներ:
Այնուհետեւ, ֆիլմը կը յայտնուի ամերիկեան պաստառներում: Ապրիլի 8ից սկսած, ֆիլմը կը ներկայացուի Լոս Անջելեսի Laemmle թատրոնների ցանցում:
«Անչափ ուրախալի է, որ ֆիլմը կը ներկայացուի Ամերիկայում: Սիրով ուզում եմ նշել, որ բացի հայ հանդիսատեսից, ամերիկացի հեղինակաւոր ֆիլմի գործիչները եւս ֆիլմի միջոցով կը ծանօթանան հայ մշակոյթին եւ մասնաւորապէս` հայ ֆիլմարուեստին», նշում է բեմադրիչ Ռոման Մուշեղեանը:
Յիշեցնենք, որ ֆիլմի երեւանեան անդրանիկ ցուցադրութիւնը կայացել է Մարտի 1ին:
«Գարուն Ա․․․»ն ֆիլմ է պատերազմի, սիրոյ, մեր օրերի նուիրեալների, միասնութեան, պետական մտածողութեան կերտման ու հայրենասիրութեան մասին` երեք սերունդների աչքերով:
Ֆիլմի գլխաւոր արտադրողն է Ալեքսանդր Խաչատրեան, արտարողը` Դիանա Աւետիսեանը: Բեմադրութիւնը հեղինակել է Յարութիւն Ղուկասեանը: Դերերում` Ալեքսանդր Խաչատրեան, Լեւոն Հախվերդեան, Արմէն Մարգարեան, Մարջան Աւետիսեան, Եւա Զոհրաբեան, Շանթ Յովհաննիսեան, Ալիս Կապլանջեան, Վահագն Մարտիրոսեան, Սաթենիկ Հազարեան, Նարինէ Պետրոսեան եւ այլք:
Նշենք, որ ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրութիւնն է: Այն նկարահանուել է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան եւ ArLeAM-ի աջակցութեամբ:
(Հաղորդագրութիւնը՝ «Գարուն Ա․․․»ի արտադրողներէն)