ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արմէնփրէս».- Ատրպէյճանի կողմի ուղղակի միջամտութեամբ, Արցախի Հանրապետութեան մէջ դարձեալ դադրեցաւ կազամատակարարումը: Այս մասին յայտարարութիւն տարածեց Արցախի տեղեկատուական շտաբը:
«Մենք ունենք բաւարար հիմքեր պնդելու, որ Մարտի 8ին պայթեցուած գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը: Ադրբեջանը ստեղծուած եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչութեան համար մարդկային լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին եւ դիմում յանցաւոր քայլի:
Իրավիճակի մասին անմիջապէս տեղեկացուել է Արցախում տեղակայուած ռուսական խաղաղապահ զօրակազմի հրամանատարութիւնը, որի հետ միասին Արցախի իշխանութիւնները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:
Միեւնոյն ժամանակ յորդորում ենք քաղաքացիներին հնարաւորինս խնայողաբար օգտագործել ելեկտրաէներգիան՝ խուսափելու համար ելեկտրամատակարարման համակարգի հնարաւոր խափանումներից», կ՛ըսուի յայտարարութեան մէջ: