
Լեզուն Ալ Կը Հարթեն
Խորհրդային Հայաստանի վարիչները յատուկ հրամանագրով պարտաւորիչ հռչակած են նոր ուղղագրութիւն մը։ Աչքի առջեւ չունինք նոր հրամանագիրը ու նոր «Ակադեմիային» տեսակէտները, բայց Երեւանի թերթերուն մէջ կը տեսնենք արդէն օրէնքին գործադրութիւնը։
Գաղափար մը տալու համար կատարուած այլանդակութեան մասին, «Խորհրդային Հայաստան»ի 85րդ թիւէն պատահաբար կը քաղենք հետեւեալ օրինակները։ Թերթը ամբողջովին խմբագրուած է նոր ուղղագրութեամբ. փոխած են նոյնիսկ արտատպումներու լեզուն։
ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՄՈՅՇՆԵՐ
Հետո, պարենավար, ամսվա, վոր, վորոշեց, ծրագրված, գավառ, հույսով, ելավ, հիշենք, եղավ, ահավոր, վորտեղ, կարեվոր, վոչ, զզվելի, գլխավորապէս, լավ, Երեվան։
ԲԱՌԵՐՈՒ ՆՄՈՅՇՆԵՐ
Ժողկոմատ, Կենտկոմ, Գավմաս, Գավկոմ, Կոմկուս, Կենտրսերմկոմ, Ֆինժողկոմ, Պարժովկոմ, Կովկոմ։
ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ՆՄՈՅՇ
«Գործկոմի նախագահութեան վորոշմամբ 3րդ գավմասի գործկոմի նախագահ Սիսակ Բաղդասարեանը մի շարք հանցանքների համար հեռացվում ե պաշտօնից եւ հանձնվում կոմկուսի գավկոմին, վորոշելու նրան դատի ենթարկելու գործը։ Նրա փոխարեն ժամանակավոր պաշտօնակատար նշանակվում եւ ընկ. Շիշմանեանը»։
Յունիս 13, 1922, թիւ 861