ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ապառաժ».- 15 Յունիսին, Հայաստանի Ազգային ժողովին մէջ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ելոյթէն ետք «Ապառաժ»ը ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանէն խնդրեց մեկնաբանել ելոյթը, որուն իբրեւ պատասխան Իշխանեան ըսաւ. «Կրկէսի կենտրոնում յայտնուած անյաջողակ աճպարարի մտայնութեամբ ու կեցուածքով ՀՀ վարչապետ կոչուածը հերթական պարզունակ մանիպուլեացիաները (ձեռնավարութիւնները) դրսեւորեց: Նա փորձեց լուանալ ոչ միայն կրկէսի վերածուած ՀՀ ԱԺ դահլիճում մանկամիտ հայեացքներով ու մանկուրտի ուղեղներով ուսապարկերի «ուղեղները», այլեւ ի լուր աշխարհի ցուցաբերեց իր` սովորական շառլատանի (ճամարտակի, շարլաթանի) կերպարը: Այդպէս էլ չհասկացանք` հայկական շա՞հն է առաջնային, թէ՞ թուրք-ադրբեջանական: Ողջ փաստարկներն ու մտայնութիւնը թուրք-ադրբեջանական փաստարկներն էին: Պատահական չէ ժողովրդական ասացուածքը. «գող` սիտը դող»:
Չեմ ուզում երկար մեկնաբանել, պարզապէս այդ աճպարարին հրաւիրում եմ Արցախի Հանրապետութիւն` 1988ից աշխարհը ալեկոծած Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ` իրեն քաջ յայտնի տեղը, որտեղից 2019թ. Օգոստոսի 5ին էքստազի (սքանչանքի) մէջ յայտնուածի կերպարով յայտարարութիւններ էր անում: Ասելիք կ՛ունենա՞յ: Այստեղ եւ ամէնուր (իր ուզած տեղում) ինչ-որ բան թափ կը տանք, երեսով էլ կը տանք, բայց կուլ չենք տայ նրա «բիւջետային եւ ֆինանսական» մեկնաբանութիւններն ու արդարացումները: Իսկ նրա խօսոյթի հետեւանքը հայրենազրկումն էր: Կարծես թէ բարոյական եւ հոգեբանական աջակցութեան կարիք է զգում»: