Եղանակի փոփոխութեամբ պայմանաւորուած ինքնազգացողութեան տատանումները մարդիկ նկատել են շատ վաղուց, նոյնիսկ Հիպոկրատի ժամանակ: Որպէս բժշկական փաստ ճանաչուել է միայն 20րդ դարում, երբ հնարաւոր է եղել գրանցել հիւանդներին եւ վիճակագրօրէն համեմատել նրանց ցուցմունքները:
Խոնաւութեան բարձրացման, ջերմաստիճանի նուազման, մթնոլորտային ճնշման տատանումների ժամանակ շատերի մօտ յօդերի եւ վերջոյթների ցաւեր են սկսում: Մթնոլորտային ճնշման նուազման համեմատ, մարմինը իջեցնում է արեան ճնշումը` արեան անօթների պատերին, այդ պատճառով ցածր արեան ճնշում ունեցող մարդիկ իրենց վատ են զգում` այն էլ դեռեւս մէկ օր առաջ:
Ձմռանը վտանգի տակ են բարձր արեան ճնշում ունեցող մարդիկ: Դա պայմանաւորուած է նրանով, որ ցուրտը սեղմում է արիւնատար անօթները: Միաժամանակ սիրտը տաքանալու համար աւելի արագ է աշխատում: Իսկ դա յանգեցնում է արեան ճնշման բարձրացման:
Եղանակային փոփոխութիւնները կարող են նաեւ գլխացաւի պատճառ լինել:
Շատերը գիտեն, որ իմուն (ախտազերծման) համակարգի գերզգայնութեան մասին, որը սրւում է եղանակի փոփոխութեան հետ: Գարնանը եւ աշնանը դրանք առաջանում են որոշ բոյսերի ծաղկափոշուց, ամռանը՝ որոշ բոյսերից, խոնաւ եղանակին բորբոսից, իսկ երբեմն սառը օդից եւ բարձր խոնաւութիւնից: Բժշկական բառարանում դրան անուանում են «ալերգիկ ռինիտ»:
Որքան ամպոտ է եղանակը, այնքան մռայլ է դառնում մարդկանց տրամադրութիւնը: Արեւը, հակառակը, պայծառացնում է տրամադրութիւնը: Եղանակի եւ զգացական վիճակի կապն ապացուցուած է բազմաթիւ ուսումնասիրութիւններով: Եղանակային ընկճախտ հասկացութիւնը նոյնպէս կապուած է եղանակային փոփոխութիւնների հետ:
Յատկապէս հետաքրքիր է քամու ազդեցութիւնը: Խոնաւ, թարմ, չափաւոր ծովային քամին հանգստացնող ազդեցութիւն ունի, իսկ սուր, չոր, փոշոտ քամիները յաճախ ստիպում են մարդկանց նեարդային եւ անուշադիր դառնալ:
Ինչպէ՞ս յաղթահարել այս կախուածութիւնը․
– Բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարուել վատ սովորութիւններից` ալկոհոլի (ոգելից ըմպելի) չարաշահումից, ծխախոտից, սուրճից, թէյից, քաղցրաւենիքից:
– «Անցումային օրերին» խորհուրդ է տրւում նախապատուութիւնը տալ թեթեւ սննդին, քնել օրեկան առնուազն 8 ժամ:
– Բարձրացնել ֆիզիկական ակտիւութիւնը (աշխուժութիւնը)` աւելի շատ քայլել կամ, օրինակ, «եօգա»ով զբաղուել: Սա կը նուազեցնի ձեր անհանգստութեան մակարդակը:
– Կոփել օրգանիզմը` պարբերաբար ոտքերի սառը լոգանք, ինչպէս նաեւ տաք եւ սառը ցնցուղ ընդունելու օգնութեամբ: Այդպիսով անօթներն աւելի «դիմացկուն» են կը դառնան մթնոլորտային ճնշման նկատմամբ: