Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կառավարութեան 2005թ. Նոյեմբերի 29ի «ԼՂՀ 2006թ. պետական պիւտճէի միջոցների հաշուին նախատեսուած վերաբնակիչների եւ փախստականների ծրագիրը հաստատելու մասին» թիւ 503 որոշմամբ, ծրագրի իրականացման համար նախատեսուել էր 1036.1 միլիոն դրամ, որն իրացուել է համաձայն ԼՂՀ կառավարութեան 2003թ. Ապրիլի 15ի «ԼՂՀ տարածքում վերաբնակուող ընտանիքներին տրամադրուող արտօնութիւնների մասին» թիւ 121 որոշման ուղղուածութեան:
2006 թուականին Հայաստանի Հանրապետութիւնից եւ այլ երկրներից ԼՂՀում վերաբնակեցուել է 241 ընտանիք՝ 799 անձ, այդ թւում՝ 395 երեխայ, որոնց տրուել է վերաբնակչի կարգավիճակ, ԼՂՀ կառավարութեան կողմից սահմանուած արտօնութիւններ:
Վարչութիւնում հաշուառուած փախստական ընտանիքների թիւը կազմում է 3840, որից 2006 թուականի ընթացքում 1449 ընտանիքի՝ 5651 անձի տրամադրուել են ԼՂՀ կառավարութեան կողմից սահմանուած արտօնութիւններ:
Փախստականների հաշուառման գործընթացը շարունակւում է:
2006թ. վերաբնակիչների ծրագրով կառուցուել է 105 եւ վերանորոգուել 38 բնակարան, ընդամէնը՝ 143 բնակելի տուն, այդ թւում Ասկերանի շրջանում՝ 17, Շուշիի շրջանում՝ 4, Մարտունու շրջանում՝ 13, Մարտակերտի շրջանում՝ 28, Շահումեանի շրջանում՝ 52:
Փախստականների համար կառուցուել եւ վերանորոգուել է 26 տուն: Ստեփանակերտ քաղաքում կառուցուել է 11 բնակելի տուն, Ասկերանի շրջանում կառուցուել եւ վերանորոգուել է 6 տուն, Մարտունու շրջանում՝ 5 տուն, Հադրութի շրջանում՝ 3 տուն, Մարտակերտի շրջանում՝ 1 տուն: Մասնագէտ-վերաբնակիչ եւ փախստական ընտանիքների համար ձեռք են բերուել 24 պատրաստի տներ 31.7 միլիոն դրամ ընդհանուր արժէքով:
Շինարարական աշխատանքների ընդհանուր կատարողականը կազմել է 848 միլիոն դրամ:
2006թ. վերոնշեալ ծրագրով փաստացի ծախսուել է 1022.8 միլիոն դրամ, որը կազմում է պիւտճէով նախատեսուածի 98.72 տօկօս, համաձայն հետեւեալի.
Ա.- Վերաբնակիչների եւ փախստականների գոյքի տեղափոխում եւ գոյքի տեղափոխման փոխհատուցում՝ 54.6 միլիոն դրամ,
Բ.- Ընտանիքի անդամների ճանապարհածախս՝ 16.5 միլիոն դրամ,
Գ.- Միանուագ դրամական օգնութիւն՝ 49.7 միլիոն դրամ,
Դ.- Ընկերային-կենցաղային, գիւղատնտեսական վարկ՝ 22.8 միլիոն դրամ,
Ե.- Բնակելի տների եւ ընկերային հիմնարկների շինարարութիւն՝ 848 միլիոն դրամ,
Զ.- Պատրաստի տների գնում՝ 31.7 միլիոն դրամ:
Մնացորդը կազմել է 13.3 միլիոն դրամ: