
ԴՈԿՏՈՐ ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԵԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱԾ «ՍՈՆԱՖԷ» ՏԱՐԷՑՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ
Ամերիկեան դաշնային կառավարութեան հովանու տակ գործող ALL FOR HEALTH, HEALTH FOR ALL առողջապահական հաստատութեան SONAFE տարեցների ցերեկային խնամքի տունը գործում է արդէն տաս տարի, տարեցներին ապահովելով իմաստալից, անհոգ, արժանապատիւ ու երջանիկ երկարակեցութիւն:
SONAFE տարեցների տան անձնակազմը իր ծրագրի հիմնախնդիրն է դարձրել այցելու տարեցների նկատմամբ անհատական վերաբերմունքը: «Մեզ համար կարեւոր է այնպիսի մթնոլորտի ստեղծումը, որը կը նպաստի այցելուների մէջ առկայ ձիրքերի, իղձերի եւ երազների բացայայտմանն ու իրագործմանը։ Ունենք տարբեր հետաքրքրութիւններ կիսողների առանձին խմբեր, ուր այցելուները հաղորդակցւում են միեւնոյն կրթական մակարդակի վրայ, քաջալերում միմեանց ունակութիւնները, ոգեւորութիւնները եւ բաժնեկցում՝ մտահոգութիւնները: Այս նպատակը իրագործելու համար մենք ունենք հիանալի անձնակազմ` որի ջանքերով կատարելագործում ենք այցելուներին իմաստալից ժամանակ տրամադրելու ծրագիրը», ասում է կենտրոնի ղեկավար Գոհար Յովհաննիսեանը:
Բժիշկ Նուբար Ջանոյեանի կինը՝ Սոնա Վանը, որ կենտրոնի համահիմնադիրներից է, ասում է. «Ես համոզուած եմ, որ մարդու տարիքը որոշւում է ոչ միայն իր ծննդեան թուականով, այլ, նախ եւ առաջ, նրա կենսաէներգիայի (առոյգութեան) մակարդակով, ոգեւորուելու կարողութեամբ, սիրուելու եւ զոհաբերուելու ունակութեամբ: Երջանկութիւնը նաեւ անհատական ընտրութեան հետեւանք է եւ ինչպէս հանճարեղ Էյնշտէյն էր ասում՝ «Մենք այնքան ենք երջանիկ, որքան թոյլ ենք տալիս լինել»: Բնութեան մէջ մայրամուտը պակաս գեղեցիկ չէ, քան լուսաբացը եւ ոչ մի պատճառ չկայ, որ կեանքի հասուն տարիներն իրենց գեղեցկութեամբ եւ գունեղութեամբ զիջեն պատանեկութեանը»:
Զանգահարէք անդամագրութեան կամ ձեր կարծիքներն ու խորհուրդները մեզ հետ կիսելու համար: