Ներքին Հանդը Հայաստանի Կապան համայնքի գիւղ է, որ 3 կողմերէ շրջափակուած է Ատրպէյճանի առաւել քան 2 տասնեակ զինուած դիրքերով. միայն այստեղ Հայաստանի տարածքէն 2700 հեկտար բռնագրաւուած է, գրած է Հայաստանի մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեան:
«Մենք ապացոյցներով արձանագրել ենք Ներքին Հանդի բնակիչների նկատմամբ ադրբեջանական յանցանքների լրացուցիչ փաստեր` Հայաստանի «Շիկահող» պետական արգելոցում հազարաւոր ծառահատումներ եւ տասնեակ կիլոմետրերով կառուցուող ռազմական ճանապարհներ, տեղադրուած բազմաթիւ ականներ (ադրբեջանական 2 դիրքի օրինակով), խմելու ջրից բնակիչներին զրկելը, զինուած դիրքեր քաղաքացիական տների անմիջական հարեւանութեամբ եւ այլն: Ադրբեջանն անցակացնում է շրջակայ միջավայրին վերաբերող COP29 միջոցառումը, մինչդեռ հէնց ինքն աւերում է Հայաստանի շրջակայ միջավայրը. այս փաստերը պէտք է հնարաւորին ներկայացնել աշխարհի հարթակներում` ցոյց տալու համար ադրբեջանական իրական մտադրութիւնները», գրած է Թաթոյեան: