

Ներկելը ոչ միայն փոխում է ձեր մազերի գոյնը, այլեւ կարող է ազդել մազերի կառուցուածքի վրայ՝ առաջացնելով չորութիւն, փխրունութիւն եւ բնական փայլի կորուստ: Մշտական գունաւորման ընթացքում ներկի քիմիական բաղադրիչները վնասում են մազերի կառուցուածքը:
Շատ աղջիկներ նկատել են, որ գունաւորումից յետոյ իրենց մազերը խնամուած եւ փայլուն տեսք ունեն, սակայն 1-2 անգամ լուանալուց յետոյ ներկի գոյնը դառնում է խամրած:
Ինչպէ՞ս պահպանել մազերը: Մազեր ներկելուն պէտք է պատրաստուել նախապէս։ 2-3 օրը մէկ մազերիդ ծայրերին քսել կոկոսի կամ ժոժոբայի իւղ եւ չգործածել յարդարման տաք գործիքներ։ Շաբաթը մէկ անգամ կիրառել փափկեցնող դիմակներ։
Ընտրել հնարաւորինս քիչ վնասակար նիւթեր պարունակող ներկ։ Ներկը ընտրելիս ուշադրութիւն դարձրէք, որպէսզի այն զերծ լինի ամոնիակից։
Ներկելուց յետոյ 2-3 օր չլուանալ մազերը։ Երբ դեռ ներկը լիովին չի հասցրել ներծծուել մազերի մէջ, կարելի է մազերը լուանալ միայն ջրով եւ կոնդիցիոներով։ Առհասարակ գոյնը երկար պահելու համար կարեւոր է շաբաթուայ մէջ 3 անգամից աւելի չլուանալ մազերը։
Որակեալ շամպունը չի պարունակում սուլֆատներ եւ պարաբեններ։ Լաւ շամպունի համար, ի հարկէ, պէտք է մի փոքր աւելին վճարել`փոխարէնը՝ կ՛ունենաք առողջ եւ սնուցուած մազեր։
Եթէ ցանկանում էք կիրառել յարդարման տաք գործիքներ, նախապէս մազերը մշակէք պաշտպանիչ նիւթերով: Արդիւնաւէտ է օգտագործել փափկեցնող դիմակներ։
Լաւ մաշկի եւ մազերի համար առաջին հերթին պատասխանատու է սնունդը: Վնասակար եւ անառողջ սնունդը միանգամից արտացոլւում է մազերի որակի վրայ։ Գերադասելի է երկաթով եւ պրոտէինով հարուստ ուտելիք՝ թռչնի միս, ձուկ, սունկ, սպանախ, ձու, ընկուզեղէն։ Առաւօտեան եւ ցերեկային ժամերին օգտակար է միրգը եւ հում բանջարեղէնը։
Պաշտպանէ՛ք մազերդ քլորից։
3-4 շաբաթը մէկ կտրէք մազերի ծայրերը։ Ներկելուց յետոյ դրանք աւելի են հակուած ճիւղաւորուելու եւ անկենդան տեսք ունենալու։ Վնասուած մազերի հեռացումը նաեւ խնամուած եւ կոկիկ տեսք կը հաղորդի ձեզ։
Եւ վերջապէս, որքան էլ սիրէք գունաւորումներն ու փոխակերպումները, յիշէ՛ք, որ անգամ ամենալաւ ներկերը վնասում են մազերը։ Փորձէ՛ք 5-6 շաբաթից աւելի յաճախ չներկել մազերը եւ դրանց սթրեսի (ճնշումի) չենթարկել։