Յարգելի «Ասպարէզ»ի խմբագրութիւն,
Մեծ հաճոյքով կարդում եմ միշտ «Ասպարէզ»ը, որուն 1980 թուականից բաժանորդ եմ: Յունիս 17, 2009ին «Ասպարէզ»ի երկրորդ էջում կարդացի Ստեփան Թոփչեանի «Ադրբեջանը Հնդկացիների Բնօրրան» յօդուածը: Ընդհանուր առմամբ, Ստեփան Թոփչեանի գրուածքները՝ հայ ազգի վերաբերեալ, կամ քաղաքական վերլուծութիւնը ճիշդ գնահատելը, ժամանակը, աշխարհը եւ ազգերի վերաբերեալ իմացութիւնը գովելի է: Մեզ մնում է անգիր անել Ադրբեջանի անցեալն ու ներկան եւ տեղը եկած դէպքում իրենց ճակատին խփել ճշմարտութիւնը: Գոնէ գրուած յօդուածը բոլոր ճշմարտութեամբ պէտք է գիտենալ ու պէտք է զայն թարգմանել անգլերէնի ու հազարաւոր օրինակներ ուղարկել որտեղ, որ պէտք է:
Շատ շնորհակալութիւն եմ յայտնում Ստեփան Թոփչեանին՝ յօդուածին համար. խնդրում եմ, թող շարունակի իր գիտեցածը փոխանցել մեզ եւ երիտասարդութեան, որպէս մեր ձեռքի զէնքը. գիտեմ, որ ճշմարտութիւնը հայի կողմն է, բայց լսող չունենք, չեն ուզում հասկանալ մեծերը:
Յարգանքներով ձեզ եւ Ստեփան Թոփչեանին՝ երկար կեանք:
ՅԱԿՈԲ ԱՍԼԱՆԵԱՆ
Հոլիվուտ
Յունիս 19, 2009