Քալիֆորնիայի հայ գրողների միութեան յաջորդ գրական հանդիպումը տեղի պիտի ունենայ Հինգշաբթի, Մարտի 4ին, Կլենտէյլի Հանրային գրադարանի դահլիճին մէջ (222 East Harvard St, Glendale, CA 91205), երեկոյեան ժամի 5էն սկսեալ:
Տեղի պիտի ունենայ Վիկտորիա Սանասարեանի «Մահ Յաւերժութեան Մէջ» եւ «Տիբեթի Առեղծուածը» գործերուն շնորհահանդէսը:
Գրականագէտ Էմմա Ումրոյեան պիտի ներկայացնի ստեղծագործութիւններու գրական արժեւորումը եւ սրտի խօսքեր պիտի արտասանեն գրչակիցները: Մուտքը ազատ է:
Գրողները կրնան իրենց հրատարակած գրքերը դնել միութեան վաճառասեղանին: Յաւելեալ տեղեկութեանց համար դիմել awaoc@yahoo.com հասցէին:
Հետաքրքիր բան է մտածված այլ գրողների հրապարակած գրքերի վաճառասեղանին տեղադրման համար: Եթե ընթերցողները ներկա լինեն այդպիսի հավաքներին, միաժամանակ այն կվերածվի փոքր ցուցահանդես-վաճառքի, որի ընթացքում կարդացողը կկարողանա ծանոթանալ նոր տպագրված գրքերի և աշխատանքների հետ: