Սիրելիներ,
Ուրախութեամբ ստացանք Փետրուար 18 թուակիր Ձեր նամակը կենտրոնի բացման առնչութեամբ:
Ողջունելով հաստատութեանդ նոր կենտրոնի բացումը, ամենայն յաջողութիւն ենք մաղթում Ձեր ազգանուէր գործունէութեանց մէջ:

Մէկ դարից աւել մամուլով Ձեր ներդրումը կատարեցիք սփիւռքահայ տարածքում, դառնալով նրա շաղկապն ու հաղորդակիցը եւ Ձեր հովանաւորութեան տակ գտնուող «Հորիզոն» հեռուստաժամը հայ շնչով տոգորուած իր ծրագիրներով գրաւեց հայ երիտասարդ, պատանի եւ տարէցներին՝ դառնալով նրանց մտերիմն ու հարազատը:
Փայլուն հորիզոն եւ նորանոր յաջողութիւններ ենք մաղթում Ձեր աշխատանքներին:
ՀՄԸՄի Գլենդելի
«Արարատ» Մասնաճիւղի Վարչութիւն