Արդէն հրապարակի վրայ է «Կաքաւիկ Մանկական Հանդէս»ի չորորդ համարը:
«Կաքաւիկ» թերթը նախատեսուել է 3-7 տարեկան մանուկների համար ու հրապարակւում է ամսական դրութէամբ: Թերթը գունաւոր ու նկարազարդ է եւ պարունակում է զբաղումերից սկսեալ մինչեւ գիտական բացատրութիւններ ու փորձեր ինչպէս նաեւ ձեռային աշխատանքներ ու արուեստ : Թերթի լեզուն թէ արեւելահայերէն եւ թէ արեւմտահայերէն է, իսկ ուղղագրութիւնը դասական:

«Կաքաւիկ Մանկական Հանդէս»ը իր գլխաւոր նպատակներից մէկն ունենալով հայ մանուկին պարգեւել հայոց պատմութեան գոհարները, ինչպէս նաեւ դերակատար լինել նրանց դաստիարակութէան մէջ՝ զարգացնելով նրանց երեւակայութիւնը թէ որպէս մարդ ու թէ որպէս հայ, սկսել է նաեւ պատմութիւնների երեկոների շարան:
«Կաքաւիկ»ի յաջորդ հանդիպումը մանուկների հետ կը լինի՝ Մայիս 22ին Մոնթեպելլօ քաղաքի Սբ. Խաչ Եկեղեցւոյ փառատօնում եւ Մայիս 23ին Կլենտէյլ քաղաքի Պորտըրզ գրախանութում, ժամը 1ին: Հանդէսին բաժանորդագրուելու համար կարող էք զանգահարել (818) 548-2438 հեռախօսահամարին կամ գրել gakavig@gmail.com էլ-փոստի հասցէին: