ԲԺՇԿՈՒՀԻ ՍԵԴԱ ՓԱՆՈՍԵԱՆԻ ՆՇԱՆԱԲԱՆԸ
«Պահպանել Առողջ Մարմին». ահա այս նշանաբանով բժշկուհի Սեդա Փանոսեան, անսակարկ նուիրումով կը խնամէ իր հիւանդները:
Բժշկուհի ջա՛ն, անցել է քսանհինգ տարի… իմ առողջական վիճակի պահպանումը առ այսօր յանձնել եմ ձեզ… եւ չեմ ափսոսում: Դուք միշտ Ձեր հիւանդներին կը ցուցաբերէք հետեւողական բուժում եւ հարազատի վերաբերմունքով կը ներշնչէք առողջ զգալու հաւատք եւ հոգեկան բաւարարութիւն: Բարձր կը գնահատեմ Ձեր որոնումները մեր ժամանակի բժշկական նորութիւնների կապակցութեամբ:
Ես անձամբ միշտ երախտապարտ եմ Ձեր հոգատարութեան եւ ամբողջ անձնակազմի կարգապահութեան համար:
Ցանկանում եմ Ձեզ աշխարհի չափ առողջութիւն:
Հայաստանի վաստակաւոր
երգչուհի՝
ԱՆՆԱ ՆՇԱՆԵԱՆ
* * *
ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀՈԳԱՏԱՐՈՒԹԻՒՆ
Շուրջ 20 եւ աւելի տարիներ, ներքին հիւանդութիւնների մասնագէտ բժշկուհի՝ Սեդա Փանոսեանը եղել է, կայ եւ շարունակում է լինել, ոչ միայն ինձ, իր հիւանդի, այլ իմ հարազատների, Լոս Անճելըսի, Հոլիվուտի հայ համայնքի ստուար հայութեան, երիտասարդ կամ տարեց հայերի եւ ինչու չէ առանց խտրականութեան օտարների սիրուած եւ գնահատուած բժշկուհին: Բժշկուհի Սեդա Փանոսեանը իր Հիպոկրատի երդումին հարազատ մնալով եւ իր բարձր մարդկային հոգատարութեամբ միշտ պատրաստ է օգնելու իւրաքանչիւր հիւանդի: Խորհրդատու է եւ հետեւողական ամէն տեսակի բժշկական հարցերում՝ հոգեկան, ներքին եւ արտաքին հիւանդութիւնների: Նա միշտ պատրաստ է հասնելու մեզ՝ հիւանդներիս, լինի դա իր աշխատանքի վայրում՝ կլինիկայում, կամ հեռաձայնով՝ տանը: Տրտունջներդ լսում է համբերութեամբ, նշումներ անում մտածում եւ տալիս է ճիշտ ախտորոշում: Բժշկուհին ոչ միայն իր բազմավաստակ մասնագէտի փորձառութեամբ արժանացել է մեր բոլորի սիրոյն եւ յարգանքին, այլեւ որպէս ազգասէր, ազնիւ եւ անշահախնդիր հայ, ճանաչուած է ամէն տեղ, միշտ իր մասնակցութիւնն է բերում հայկական տարբեր բարեգործական կամ մշակութային միութիւններին եւ նրանց օժանդակում իր սրտաբուխ նուիրատուութիւններով:
Շնորհակալութիւն, մեր շատ սիրելի բժշկուհի՝ տիկին Սեդա Փանոսեան, սրտանց մաղթում ենք արեւշատութիւն եւ ուրախ կեանք:
Յարգանօք՝
ԱՐԱՔՍԻ ՔԱՇ
07-07-10
* * *
ՀԻԱՆԱԼԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Օգտուելով այս առիթից, ցանկանում եմ իմ գոհունակութիւնն ու շնորհակալութիւնը յայտնել բժշկուհի Սեդա Փանոսեանին, իր բժշկական բարձր գիտելիքների եւ հոգատար վերաբերմունքի համար: Լինելով երկար տարիների իր հիւանդը հիացել եմ բժշկուհու եւ իր անձնակազմի բարձր սպասարկմամբ: Ապրելով հարազատներից հեռու, օտարութեան մէջ, իմ հարազատների կարօտն ու հոգատար վերաբերմունքն եմ գտել բժշկուհի Սեդա Փանոսեանի եւ իր անձնակազմի մօտ, իւրաքանչիւր հանդիպման առիթով:
Անկեղծօրէն կոչ եմ անում Կալիֆորնիայի հայ համայնքին օգտուելու այս իւրօրինակ բժշկուհու ծառայութիւններից:
Բժշկուհին ոչ միայն բանիմաց ու հոգատար մասնագէտ է, այլ հոգատար մայր եւ քոյր՝ ինձ եւ իր հիւանդների համար:
ԳԱՅԻԱՆԷ ՄՈՎՍԻՍԵԱՆ
* * *
ՈՒԶՈՒՄ ԵՄ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԱՍԵԼ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ
Երիտասարդ տարիներիս չէի անհանգստանում հիւանդանալուց: Տարիների ընթացքում այդպիսի մտածելակերպը փոխուեց զգուշութեան եւ ինչու չէ անհանգստութեան: Այժմ մենք երիտասարդ չենք, հիւանդութիւնները սկսում են մեզ անհանգստացնել ու մենք դիմում ենք բժիշկի օգնութեան: Մենք մեր կեանքի ընթացքում դիմել ենք շատ բժիշկների եւ հասկացել ենք, որ միայն դեղորայքը բաւական չէ մարդուն բուժելու համար, կատարեալ ապաքինման համար կարեւոր է նաեւ բժիշկի ներշնչանքը հիւանդի վրայ: Բժիշկ Փանոսեանը այն անձնաւորութիւնն է որը կարողանում է համբերութեամբ լսել հիւանդների խօսքերը, հասկանալ նրանց հոգեվիճակը: Նա հիւանդի հետ միասին ուրախանում է, երբ բուժումը արդիւնք է ունենում: Հոգատարութիւնը ստիպում է նրան ոչ միայն պահպանել բուժման ընթացքը, այլ նաեւ ուժ գտնել հիւանդութեան դէմ պայքարելու: Այս բոլորին օգնում է նաեւ բժիշկուհու անձնակազմի սրտցաւ վերաբերմունքը:
Այս փոքր նամակով մենք յայտնում ենք մեր շնորհակալութիւնը եւ երախտագիտութիւնը տիկին Սեդա Փանոսեանին եւ իր անձնակազմին:
ԱԼԲԵՐՏ ԵՒ ՍԵԴԱ
ՄԻՔԱՅԷԼԵԱՆՆԵՐ
* * *
ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԲԺՇԿԻՆ
Սիրելի հայ ժողովուրդ, եթէ ուզում էք լաւ բժիշկի մօտ գնալ, այցելեցէք Սեդա Փանոսեանին: Ես եւ ամուսինս երկար ժամանակ է որ գնում ենք նրա մօտ: Մեզ շատ բժիշկների անուններ ասեցին բայց մենք ընտրեցինք բժիշկ Սեդա Փանոսեանին, քանի որ մենք նրա մասին շատ բարի խօսքեր լսելով որոշեցինք իր հիւանդը լինել: Իսկապէս երբեք չեմ զղջացել նրա մօտ բուժուելու համար, քանի որ նա երբեք աչքաթող չի անում իր հիւանդին:
Սեդա Փանոսեան, շատ բարեհամբոյր, ժպտերես, համբերատար, հիւանդին հասկացող եւ հիւանդին բացատրութիւններ տուող: Նա ամէն ինչ անում է, որ հիւանդը լաւ տրամադրութեամբ հեռանայ իր մօտից: Բարեհամբոյր եւ սիրալիր են նաեւ իր ամբողջ անձնակազմի անդամները, դա նշանակում է որ նա շատ բարի անձնաւորութիւն է:
Ես անձամբ շատ գոհ եմ մեր ընտանեկան բժիշկ Սեդա Փանոսեանից:
ՎԱՐԴՈՒՀԻ