ԳԱՅԻԱՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
«Արմէնիանաուի» թղթակից
Մասնագէտներն ահազանգում են, որ Հայաստանը կանգնած է ժողովրդագրական լուրջ աղէտի շեմին, որի հիմնական պատճառներից մէկն արտագաղթն է, մինչդեռ կառավարութիւնն «աչք է փակում» Ռուսաստանի դաշնային միգրացիոն գործակալութեան ներդրած միգրացիոն ծրագրի վրայ, որը հայաստանցիներին առաջարկում է Ռուսաստանում մշտական բնակութեան շահաւէտ պայմաններ:
Հայաստանում արդէն երկու տարի է՝ ներդրուել է եւ 2010ից առաւել մեծ թափով իրականացւում է Ռուսաստանում բնակեցման ծրագիրը:
2006 թ. ընդունուած Ռուսաստանի Դաշնութիւն կամաւոր վերաբնակուելուն օժանդակելու մասին որոշման համաձայն՝ այդ երկրի 24 նահանգներում (հիմնականում ծայրամասային) բնակուել ցանկացողները ստանում են ոչ միայն աշխատանքի հնարաւորութիւն, միանուագ նպաստ, մեկնման ու իրերի տեղափոխման համար փոխհատուցում, այլեւ անգամ մի քանի ամսուայ ընթացքում, ինչպէս շեշտւում է օրէնքով՝ «ոչ աւելի, քան վեց ամիս», ստանում են ՌԴ քաղաքացիութիւն:
Տեղանքի հետ կապուած մէկանգամեայ վճարումը կարող է 4000-8000 դոլար լինել: Ռուսաստանում աշխատելու հնարաւորութիւնը նոյնպէս հիմնականում կախուած է կոնկրէտ նահանգներում առկայ պահանջարկից, սակայն սա վերաբերում է հիմնականում բարձր որակաւորում չպահանջող աշխատուժին:
Վերջին տարիներին տարեկան միջինը մօտ 60.000 մարդ մեկնում է Հայաստանից, մեծ մասը՝ Ռուսաստան, իսկ անկախութիւնից ի վեր երկիրը լքել է 1.1 միլիոն մարդ:
Թէեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը Փետրուարի 25ի իր հարցազրոյցում յայտարարեց, թէ կառավարութիւնը մտահոգւում է արտագաղթի վերաբերեալ «միգրացիոն ծառայութիւնից ստացուած թուերից» եւ հաստատել է յատուկ ծրագրեր՝ «ուղղուած արտագաղթի մակարդակի նուազմանը եւ բարենպաստ պայմանների ստեղծմանը հայրենակիցների վերադարձի համար», սակայն այս յայտարարութիւնը իրականութեան հետ համադրողներին քիչ յոյսեր է ներշնչում:
«Ի՞նչ է նշանակում՝ մտահոգում է, եթէ նրանք անգամ չեն կարող կանխել իրենց ռազմավարական գործընկերոջ սկսած հայաթափութեան ծրագիրը», զայրանում է սոցիոլոգ, փորձագէտ (համագործակցում է ՄԱԿի եւ այլ միջազգային կառոյցների հետ) Ռուբէն Եգանեանը:
ՌԴ միգրացիոն ծառայութեան հայաստանեան ներկայացուցչութիւն, որտեղ պարբերաբար հերթեր են գոյանում, օրական այցելում է մօտ հարիւր պոտենցիալ (հաւանական-Խմբ.) միգրանտ (արտագաղթող-Խմբ.) եւ մօտ տասը դիմում է ներկայացնում, որոնցից, ըստ ներկայացուցչութեան ղեկավարի, մերժւում է միայն 30 տոկոսը:
Ծրագրի մասին սեմինարներ են անցկացւում նաեւ մարզերում, սակայն այն չի գովազդւում առաւել լայն միջոցներով, ինչը, ըստ «Սարդարապատ» ընդդիմադիր շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլեանի, յատուկ պայմանաւորուածութեամբ է արուել. «Իմ տեղեկութիւններով՝ կառավարութիւնն ասել է՝ արէ՛ք այդ ծրագիրը, բայց հնարաւորինս անաղմուկ», ասում է Սեֆիլեանը:
Մինչդեռ գործակալութեան մասնագէտները առաւել թիրախային խմբերի հետ են աշխատում:
ՌԴ միգրացիոն ծառայութեան ներկայացուցչութեան ղեկավար Սվետլանա Ստեպանովան «Արմէնիանաուին» ասում է, որ ծրագրի մասին պատմել է տարբեր մարզերում:
«Եղել եմ Իջեւանում, Լոռու մարզի մի քանի գիւղերում, Արմավիրում, բացատրել ժողովրդին, ծրագրի մանրամասները պարզաբանել: Մենք ներկայացնում ենք մեր ծրագիրը, սակայն ոչինչ չենք քարոզում», վստահեցնում է Ստեպանովան:
Ըստ Ստեպանովայի՝ նախորդ տարուայ ընթացքում Հայաստանից այս ծրագրով մեկնել է մօտ 2000 հոգի, որոնց մեծ մասը բնակեցուել է Կալինինգրադի, Տամբովի, Կալուգայի ու Լիպեցկի մարզերում:
«Իրականում մենք այնքան էլ գոհ չենք արդիւնքներից, շատերը գալիս են եւ ցանկանում են միայն աշխատելու մեկնել, այլ ոչ թէ մշտական բնակութեան, հայերը սիրում են իրենց երկիրը», ասում է Ստեպանովան՝ միաժամանակ յաւելելով, որ այս տարի գրեթէ 2.5 անգամ աւելացել է ծրագրով հետաքրքրուողների թիւը, ինչը, հնարաւոր է, սոցիալական խնդիրների հետեւանք է:
Մինչդեռ շատերը կասկածում են, թէ ներկայացուած թուերը միտումնաւոր նուազեցուած չեն:
«2010 թ., երբ այս ծրագիրը վերամշակուեց ու շատ աւելի շահաւէտ ու հրապուրիչ դարձաւ, քանի որ խոստանում են լուծել աշխատանքի, բնակութեան, քաղաքացիութեան հարցերը, նպաստ են տալիս եւ անգամ հոգում ճանապարհածախսը, մեր երկրից արտագաղթի թիւը, պաշտօնական տուեալներով, 2009ի համեմատութեամբ աճեց 39 տոկոսով, այն դէպքում, երբ ճգնաժամ էր Ռուսաստանում, եւ անգամ աշխատանքային միգրանտները չէին մեկնում», «Արմէնիանաուին» ասում է ֆրանսահայ հասարակական գործիչ, պատերազմի վետերան Սեֆիլեանը:
Ըստ քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան հրապարակած տուեալների՝ 2009ի համեմատութեամբ անցեալ տարի Հայաստանից մեկնել է 87.000 մարդով աւելի, ընդ որում, նրանցից աւելի քան 60.000ը Հայաստանից մեկնել են անվերադարձ:
Սակայն այս թուերն առայժմ մտահոգիչ չեն Հայաստանի տարածքային կառավարման նախարարութեանն առընթեր Միգրացիոն գործակալութեան պետ Գագիկ Եգանեանի համար, ով կարծում է, որ ծրագրով մեկնողների թիւը զանգուածային չէ. «Այլապէս, եթէ զանգուածային լինէր, կիմանայինք», հիմնաւորում է Եգանեանը:
«Ռուսաստանը լուծում է իր ժողովրդագրական խնդիրները, աշխատուժ է հաւաքում, նման կերպ վարւում են շատ այլ երկրներ՝ Կանադան, Նոր Զելանդիան, դա նորմալ քաղաքականութիւն է», «Արմէնիանաուին» ասում է Եգանեանը:
Մինչդեռ ժողովրդագրագէտները մտահոգուած են, թէ ով պէտք է լուծի Հայաստանի ժողովրդագրական աղէտի խնդիրները:
«Իրավիճակն իսկապէս վտանգաւոր է, քանի որ եթէ մեր՝ ամենամեծ ծնելիութեամբ աչքի ընկած տարիների սերունդը՝ 80ականների սերունդը, այսօր ունենում է տարեկան միայն 40.000 երեխայ, ապա առաջիկայ տասը տարիներին, երբ արդէն կը գայ 90ականների սերնդի մայրանալու հերթը (միջինը 30.000 երեխայ տարեկան), մենք կտրուկ անկում ենք արձանագրելու», «Արմէնիանաուին» ասում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան մարդահամարի եւ ժողովրդագրութեան բաժնի ղեկավար Կարինէ Կույումջեանը:
yes ge garzem , ays yeghadze ge hishetsene hayoutyan , 1915i charte, deghahanum hay joghovurti heratsoum ir mayr hayreniken. Hayasdani iskhanutyunere yev garavarutyune bedke shad arak yev meg voroshumov veratartsenen polor hay joghovurte hayasdan… vorovhedev hay joghovurte inchbes hayasdani metch nuynbesal spuyrki metch ge tatri hay ellale amusnaludzvelov ourish tavanank grogh martots hed nuynisg ourish gronk grogh antserou hed… ARAP, KURD , DAJIG , YEV AYLN MORNALOV IRENTS AZKE , SHAD ARAK TSEVOV SPUYRKAHAYUTYUNE VERATARNA IR YERGIRE VORBESI GARENA PERGEL MNATSADZ HAYUTYUNE VOR NERGAYE HIMA VOR TARTSYAL YENTARGEVADZ E HAMASKHARAYNATSOUMI ODARUTYAN METCH , NA MANAVANT HAY ENDANIKNER VOR GE KATCHALEREN IRENTS ZAVAGNERE GAREVORELOV ODAR LEZOUN , YEV ESELOV HAY LEZOUN AYTKANAL GAREVOR CHE IRENTS ABRADZ YERGIRNEROUN METCH . AYS AMENE MICNHEV YERP BIDI DEVE? 50 DARI GAM 100 DARI , OUR ORME BIDI KA YEV AYLEVS HAYUTYUN BIDI CHI MNA . VOR TURKE YEV AZERBEYJANTSIN GE PAPAKI DESNAL GADARVELOV IR YERAZE HAYASDAN ARANTS HAYUTYAN VOR SHAD AVELI TURUN GLLA KRAVELE . YEV MIYAYN MEG PAN GUZEM ESEL MEGHK HAY JOGHOVURTIN,,, SPURKAHAYUTYUNE BEDKE VERATARNA IR ARMADNEROUN TEBI HAYASDAN AYS TSEVOV MIYAYN GRNAK GANKHARKILEL HAYASDANI GORDZANUME YEV SPUYRKAHAYUTYAN ODARATSUME YEV HAMASKHARAYNATSUME… HUSAM AS KRADZNERS JISHT DEGHIN GE HASNIN TSER MITCHOTSOV ASBAREZI MITCHOTSOV