Հայաստանի Հանրապետութիւնը բաժանւում է 10 մարզերի եւ մայրաքաղաքի, որոնք են՝
Մարզ Մարզկենտրոն Տարածք (քառակուսի քիլոմեթր) Բնակչութիւն
1. Արագածոտն Աշտարակ 2,753 126,278
2. Արարատ Արտաշատ 2,096 252,665
3. Արմաւիր Արմաւիր 1,242 255,861
4. Գեղարքունիք Գաւառ 5,348 215,371
5. Կոտայք Հրազդան 2,089 241,337
6. Լոռի Վանաձոր 3,789 253,351
7. Շիրակ Գիւմրի 2,681 257,242
8. Սիւնիք Կապան 4,506 134,061
9. Տաւուշ Իջեւան 2,704 121,963
10. Վայոց Ձոր Եղէգնաձոր 2,308 53,230
11. Երեւան մայրաքաղաք 227 1,091,235
Մարզերը իրենց հերթին կազմուած են քաղաքային եւ գիւղական համայնքներից, որոնցում իրականացւում է տեղական ինքնակառավարում: Մարզպետներին նշանակում եւ ազատում է Հայաստանի կառավարութիւնը, որի տուեալ որոշումները վաւերացնում է հանրապետութեան նախագահը: Հայաստանի Հանրապետութեան տարածքում գտնւում է 926 համայնք, որոնցից 48 քաղաքային համայնքներ, 866 գիւղական համայնքներ եւ 12 վարչական շրջաններ՝ Երեւան քաղաքում: ՀՀում կայ 949 գիւղ: