Հայ Դատի պայքարը հաստատօրէն թեւակոխած է նոր հանգրուան. հատուցումներու իրաւական ու օրինական պահանջներու յստակ բանաձեւման, անոնց քաղաքական եւ իրաւական փաթեթի բծախնդիր պատրաստութեան եւ միջազգային իրաւական ու դատական ատեաններու մէջ զանոնք ներկայացնելու, պաշտպանելու ու մինչեւ վերջ հետապնդելու կազմակերպուած մեքենային յառաջացման փուլն է ատիկա:
Ցեղասպանութեան միջազգային ճանաչումի հանգրուանը փակուած չէ, անշուշտ, եւ այդ ուղղութեամբ աշխատանքները կ՛ընթանան, պէ՛տք է ընթանան յաւելեալ թափով:
Սակայն, նոր հանգրուանի թեւակոխման ազդարարումը, որ կը կատարուի հայկական աշխարհի գրեթէ բոլոր ծագերէն, քաղաքական գրեթէ բոլոր հոսանքներէն, յաւելեալ պարտադրանքներ կը դնէ բոլորիս վրայ, յաւելեալ յանձնառութիւն կը պահանջէ բոլորէս, յաւելեալ կազմակերպուածութիւն կ՛ակնկալէ բոլոր ազգային կառոյցներէն:
Նաեւ եւ ամէնէն կարեւորը՝ Հայաստան պետութեան եւ հայկական Սփիւռքի քաղաքական օրակարգի համակարգման խնդիրը ճիշդ ու նպատակային ձեւով լուծելու հարցն է:
Հայաստանի արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան թրքական բաժինը, առաջին հերթին, պէտք է կարենայ վերջ տալ իր խարխափումներուն ու մշակել այն վարքագիծը, որ մեզ դուրս պիտի բերէ իրաւապահանջ պայքարի յաղթանակի ճանապարհ, այլ ոչ թէ միայն զբաղի փակուղի տանող դիւանագիտական փորձարկումներով:
Սփիւռքի մէջ եւս, նոր հանգրուանը նոր մարտահրաւէրներու առջեւ կը դնէ մեր մեծ ու փոքր բոլոր համայնքներուն մէջ գործող ազգային, քաղաքական կառոյցները, որոնք պէտք է կարենան նոր շունչ տալ իրենց գործունէութեան, ընդլայնել, քարոզչական ու քաղաքական նոր հանգրուանի պահանջներուն համապատասխան դարձնել իրենց նիւթական հնարաւորութիւնները՝ ներգրաւելով ու գործի լծելով լուսանցնքերու վրայ դեգերող կամ նոյնիսկ մեզմէ բոլորովին հեռացած երիտասարդ ուժեր, չխրտչելով մեծ պատասխանատուութիւններ անոնց վստահելէ:
Նոր հանգրուան է՝ նոր մարտահրաւէրներով, նոր պարտադրանքներով: Նահատակներու կտակ, պապերու պատգամ, առհաւական կանչ… ի՛նչ անուն ալ տանք այն բարոյական պարտքին, զոր կը կրենք մեր ուսերուն, պէտք է մեզ այնպիսի՛ ուժով ու կորովով ներշնչէ, որ կարենանք կոտրել աւանդական գործելակերպերու բոլոր կաղապարները եւ բոցավառենք յաղթական մեր երթի ճանապարհը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.
Դատարկվող Հայաստանով, հուսալքված ժողովրդով, անհավատ դարձած մարդկանցով Հայ դատի խնդիր չես կարող լուծել: Ով է պայքարելու, երբ Հայաստանում ահագնանում է արտագաղթը, այս իշխանություններից զզված մարդիկ հեռանում են, դառնում գաղթական: Իսկ գաղթականի հոգեբանությամբ ապրող ժողովրդով ոչնչի չես կարող հասնել: Իջեք երկնքից և կայնքին նայեք իրատեսորեն: Սյունիքի արոտավայրերը տրվում է պարսիկներին, ոսկու հանքերը տրվում է արքայազն Չարլզին, ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտները մերը չեն: Ինչով եք պայքարելու Հայ Դատի համար: Քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ժողովրդի իշխանություն, մոռացեք Հայ դատի մասին: Մենք այնքան մոտ էինք… ժողովուրդը ինքնակամ էր ոտի կանգնել և հաղթել: Բայց ինչ արեցին իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական կուսակցություններև: Ժողովրդին մեջքով կանգնեցին: Դարերից եկող մեր անմիաբանությունը ևս այս անգամ խոսեց, խոսեց, որ հայը երբեք միաբան չի եղել ու չի լինի, քանի որ կա խանդ, նախանձ, անձնական շահ, կուսակցական նեղ շահ, հատվածապաշտություն և այլն և այլն: “Բարևի” հեղափոխությունը խեղդեցին օրօրոցում, բայց ժամանակավոր, քանի որ այլևս ժողովուրդը չի ների այն դավաճան կուսակցություններին, ովքեր արհամարեցին իրենց: Մենք ոչ ենք ասում այդ կուսակցություններին, որոնք կտրված ժողովրդից, ապրում են իրենց շահով: ՈՎ, ով, բայց Դաշնակցությունը պետք է կանգնած լիներ ժողովրդի կողքին, քանի որ դա նրա առաքելությունն է: Ինչ արեց Դաշնակցությունը: Ձևականորեն հատարարեց, որ միանում է ժողովրդական շարժմանը և այդքանով բավարարվեց: Միանալով մյուս քաղաքական տականքներին, արշավ սկսեցին Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա շաժման դեմ: Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովուրդն է ծնել և առաջնորդ ընտրել: Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որ ընտանիքով կանգնեց բիրտ ուժի դեմ, թույլ չտալով արյուն հեղվի: Իսկ ուր էր Դաշնակցությունը…նստած սպասում էին Րաֆֆի տապալմանը: Րաֆֆին ընկավ, բայց չծնկեց…ու չենք ծնկի: Բացեք ձեր աչքերը և նայեք ուղիղ, նայեք իրականությանը..մի՞թե այս Հայաստանով հնարավոր է ՀԱՅ ԴԱՏԻ խնդիրներ լուծել…
Զեր ԽՄԲԱԳՐԱԿԱՆը հիշեցնում է Սովետական Միության անկումի ժամանակաշրջանի կոմունիստական կուսակցաթյան կոչերը,- “սոցիալիզմի զարգացման ճանապարհով առաջ դեպի կոմունիզմի հաղթանակը”; “խիզախորեն ոգտագործենք նոր մեթոդները հանուն նոր նվաճումների”,- եվ այլը, եվ այլը : Ընդհանուր խոսքեր եվ կոչեր այն ժամանակ, երբ Արցախի պատերազմի զինադադարից հետո Հայաստանի իշխանությունը ներկայացնող խմբավորումների քաղաքականությանը կարելի է տալ մի ընդհանուր գնահատական,- “սպիտակ Եղերնի քաղաքականություն ընդդեմ սեփական ժողովրդի “: Առաջին մոտ տասը տարվա ընթացքում օտարներին հանձնեցին երկրում գտնվող ամենաարժեքավոր ձերնարկությունները ծայրագույն ցածր գներով, միաժամանակ ստեղծելով մենաշնորհների համակարգ, որպես անձնական հարստացման աղբյուր և իրենց իշխանությունը ամրապնդող ուժ :Վերջի մոտ տասը տարվա ընթացքում աճուրդի դրեցին երկրի անկախությունը,ինքիշխանությունը ,տարեց տարի հանձնելով ոտար երկրի ձերքը երկրի անվտանգությունը, oգնագործելով բոլոր առիթները և միջոցները,այդ թվում սուտ խոստումները, և ստանալով թէ այդ երկրից,թե եվրոպական եվ միջազգային կարուցներից նոր ու նոր վարկեր անձնական հարստացման և սեփական խմբավորումի իշխանությունը երկարացնելու համար: Միաժամանակ, որպես այդպիսի քաղաքականության հետեվանք, օրեց-օր հայաթափելով երկիրը , և նջված երկու տասնամյակների ընտացքում թույլ չտալով, որպիսի իրական կազմակերպված ուժ ներկայացնող Սփյուրքը ( ի նկատի ունեմ, իհարկե, առաջին հերթին ԱՄՆահանգները,Ֆրանսը և Լիբանանը ) որևէ ազդեցություն ունենա և երկրի, և ազգի ճակատագրական հարցերի լուծման ընթացքի վրա: Եթե այսoրվա խմբավորման իշխանությունը երկարատեվ լինի, հնարավոր է, որ մոտ ապագայում մեր երկրի տեղը լինի մի տարածաշրջան նույն անվան տակ: Բայց այդ հետքն էլ կարող է ոչնչանա, ինչպես 19-րդ դարում վարչակալ Դիզրաելիի նախաձերնությամբ քարտեզներից հերացվեց Արմենիա անվանումը եվ դարձավ Անատոլիա: Երկրի փրկության ճիշտ ուղիները գտնելու նպատակով, իմ համոզմամբ, անհրաժեշտ է առաջին հերթին ,
– չխուսափել վերանշված իրականությունից, ընդունել այն ինչպես դառը դեղորայք ;
– ընդունել այն անմխիթար փաստը, որ այսoր երկրում որևէ լուրջ ընդդիմություն գոյություն չունի և մոտ ապագայում չի էլ լինի ;
– գիտակցել, որ հիմա մեր ազգի ապագայի եվ գոյության տեսակետից ճակատագրական ժամանակաջրջան է, մոռանալ, դեն դնել բոլոր կուսակցական և այլ ձևի տարաձայնությունները,և դիմել արտակարգ միջոցառումների :
Քանի որ ներկայումս իրական ազգային շահերի համար պայքարող և պաշտպանող կազմակերպված ուժը Սփյուրքն է ի դեմս ԱՄՆ-ի,Ֆրանսի, Լիբանանի և Արգենտինի, գտնում եմ, որ արտակարգ միջոցառումների թվում,օրինակ, պետք է լինի այդ երկրների հայության ուժերով Համազգային Արտակարգ Կոմիտեի ( կամ Հանձնաժողի) ստեղծումը :
Իհարկե, ուրախ կլինեի սխալվել իմ գնահատականներում և եզրակացություններում: Բայց ցավոք, իրականությունը կասկածի ոչ մի առիթ չի տալիս:
Ընդունելի է իրապաշտ մօտեցում ունենալ Հայրենիքի եւ նաեւ Սփիւռքի իրականութեան: Բայց կայ մի հանգամանք եւս որ անպայման պէտք է նկատի առնել ՀԱՒԱՏՔԸ մեր Դատի վերաբերեալ: Այդ հաւատքը մեզ հասցուց մինչեւ Արցախեան յաղթանակ: Իշխանութիւններու վարած քաղաքականութեան դէմ ՄԵՆՔ ենք որ պէտք է պայքարինք, որպէս զի հայրենիքը չհայաթափուի: Պայքար Սփիւռքէն ու հայրենիքէն, այո, չտարուելով շահերէ կամ փառամոլութիւններէ ներառելով բոլոր ուժերը:
Իրավական կողմը կարևորելը պիտի վաղուց արվեր: Ահարոնյաների և մյուս երախտավորների վաստակը որը մեր արդար դատը բովանդակայինից իրավական ձևակերպման էին հասցրել արդյունավետ չօգտագործեցինք: Անփույթ եղանք մեր մաքուր ոգևորության, եռանդի և միջոցների հետ, վատնելով այն: Լուրջ իրավական փորձաքննության պիտի ենթարկվի մեզ համար առանցքային միջազգային փասթաթղթերը: Միջազգային իրավունքի մասնագետ պետք չէ լինել նկատելու համար թե ինչպես Թուրք ղեկավարությունը խուճապի մատնվեց երբ երկրորդակամ մի կառույց ինչպիսին ՀՀ դատախազությունն է սոսկ գիտական քնություն կազմակերպեց Վիլսոնյան իրավարար վճռի շուրջ…
Գրեցի խմբագրականի պակասը լրացնելու նպատակով: Ոչ միայն նոր հանգրվան, այլ հին սխալները քննելու, մատնացույց անելու ժամանակ, դրանք չկրկնելու հրամայականով: