ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍԵԱՆ
Հնուց ի վեր մարդը կենդանիներին տուել է անուանումներ, նրանց զանազանել՝ տարիքային առումով. օրինակ՝ մէկ տարեկան արու ուլը ունեցել է իր յատուկ անուանումը՝ ամիկ, մէկ տարեկան գալոյ ամլիկ: Երկու-երեք տարեկան արու հորթը՝ արջառ, 2-3 տարեկան էգ հորթը՝ երինջ: Հաւի 7-8 ամսական էգ ճուտը կոչուել է վառեակ եւ այլն, եւ այլն: Մարդը կենդանիներին զանազանել է նաեւ նրանց սեռից ելնելով. էգ ձին զամբիկն է, արու ձին՝ հովատակը, արու տաւարը ցուլն է, էգ տաւարը՝ կովը, կրտած (ամորձատած) ցուլը եզն է, էգ գոմէշը մատակն է, արուն՝ գոմշացուլը եւ այլն: Նրանց զանազանել են ձայները. էշը զռում է, խառանչում է, կովը բառաչում է, գառը մայում է, ձին խրխնջում է եւ այլն:
Մարդը կենդանիների խմբերին էլ է տուել անուններ: Ոչխարների խումբը հօտն է, տաւարի խումբը՝ նախիրը, ձկների խումբը՝ վտառը եւ այլն: Ասենք, որ ի սկզբանէ խմբերի անուանումները այսքան մասնաւորեցուած չեն եղել եւ վտառ կամ պարս են համարուել բազմաթիւ կենդանիների խմբեր: Դրանք աստիճանաբար են մասնաւորեցուել: Նոյնիսկ որոշակի քանակութեամբ խումբն ունեցել է իր անունը. օրինակ՝ 20-30 ոչխար պարունակող խումբը կոչուել է գեհ: Ցաւօք, աստիճանաբար վերանում են վայրի կենդանիները, նրանց հետ էլ՝ խմբերի անունները. այժմ ո՞վ է յիշում, որ աղուէսների խումբը կոչուել է ճահուկ:
Այս փոքրիկ ցանկով ներկայացնում ենք որոշ կենդանիներ իրենց խմբով, ձագերով ու ձայներով: Իհարկէ, հնարաւոր են լրացումներ եւ փոփոխութիւններ:
ԿԵՆԴԱՆԻ-ՁԱԳ-ԽՈՒՄԲ-ՁԱՅՆ
ՄԵՂՈՒ-ՁԱԳ-ՊԱՐՍ-ԲԶԶՈՑ
ՁՈՒԿ-ՁԱԳ-ՎՏԱՌ
ՇՈՒՆ-ԼԱԿՈՏ-ՈՀՄԱԿ-ՀԱՉՈՑ
ԳԱՅԼ-ՁԱԳ-ՈՀՄԱԿ-ՈՌՆՈՑ
ԷՇ-ՔՈՒՌԱԿ-ԵՐԱՄԱԿ-ԶՌՈՑ
ՁԻ-ՄՏՐՈՒԿ-ԵՐԱՄԱԿ-ԽՐԽՆæՈՑ
ԿՈՎ-ՀՈՐԹ-ՆԱԽԻՐ-ԲԱՌԱՉ
ՈՉԽԱՐ-ԳԱՌ-ՀՕՏ-ՄԱՅՈՒՆ
ԱՅԾ-ՈՒԼ-ՀՕՐԱՆ-ՄԿԿՈՑ
ԽՈԶ-ԽՈՃԿՈՐ-ԲՈԼՈՒԿ-ԽՌԽՌՈՑ
ԱՂՈՒԷՍ ՁԱԳ ՃԱՀՈՒԿ ՎՆԿՎՆԿՈՑ
ՀԱՒ ՃՈՒՏ ԵՐԱՄ ԿՉԿՉՈՑ
ԱՂԱՒՆԻ ՁԱԳ ԵՐԱՄ ՂՈՒՆՂՈՒՆՈՑ
ԳՈՄԷՇ ԳՈՄՇՈՒԿ ԱՆԴԻ ՄԶԶՈՑ
ԳՈՐՏ ՇԵՐԵՓՈՒԿ ՎՏԱՌ ԿՌԿՌՈՑ
ՄՈՒԿ ՁԱԳ ՎՏԱՌ ԾՎԾՈՒՈՑ
ԱԳՌԱՒ ԱԳՌԱՒԱՃՈՒՏ ԵՐԱՄ ԿՌԱՒՈՑ
ՍԱԳ ՃՈՒՏ ԵՐԱՄ ԿՂՂՈՑ