ԿՈԼԻԱ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Վերջին տարիներին, թւում է՝ որոշ հայերի* մօտ սրուել է ամէն բանից դժգոհ լինելու յատկանիշը: Իրաւացի են, թէ ոչ, հակա են, թէ իշխանամէտ, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մօտիկից շփուելիս՝ ստացւում է այն տպաւորութիւնը, որ նրանք սիրում են դժգոհել կամ տրտնջալ: Չեղաւ, որ Երեւանի տաքսիների վարորդներից գոնէ մէկը «սիրտը չբացէր» քիչ եկամուտի, թանկութեան, երեխաների անորոշ ապագայի, իշխանաւորների «փող ուտելու», քաղաքացիների հաշուին օլիգարխների հարստանալու եւ նմանատիպ խնդիրների մասին: Չեղաւ, որ մեր բակի բնակիչներից մէկը, առանց հիմնաւորումների եւ խորանալու պատճառների մէջ, չդժգոհէր անօրինականութիւններից, ցածր աշխատավարձերից, մարմնավաճառ հարեւանուհու ուշ գիշերին հանած ձայներից, սոցիալական անապահովութիւնից եւ էլի բազմաթիւ խնդիրներից: Իմ այն առարկումին, թէ այդ ամէնով հանդերձ ես սիրում եմ Հայաստանը, պատասխանում էին. «Մենք էլ ենք սիրում, բայց…», եւ այդ «բայց»ին կրկին յաջորդում էր դժգոհութիւնների անվերջանալի մի նոր ալիք: Իշխանամէտ անհատների մէջ եւս կային դժգոհներ, բայց նրանց շարժառիթները տարբեր էին:
Դժգոհ հայերը նաեւ «նախագահ», «պատգամաւոր», «քաղաքապետ» եւ նման բառերի նկատմամբ ուժեղ զգայնութիւն (ալերգիա) ունեն: Երէկուայ սիրուած մարդը, գրողը, դերասանը, երգիչը բաւական է դառնայ նախագահ, կարեւոր չէ՝ հանրապետութեան, թէ որեւէ միութեան, դառնայ պատգամաւոր, կարեւոր չէ՝ ԱԺի, թէ այլ կառոյցի, դառնայ քաղաքապետ, մարզպետ, գիւղապետ, մի խօսքով, պարզապէս պաշտօնի բերումով պիտակաւորուի նշուած բառերից մէկով (յատկապէս, եթէ դրան հասել է քուէարկութեան միջոցով), եւ հէնց յաջորդ օրուանից դառնում է բոլորի (մինչեւ անգամ իրեն օգտին քուէարկողների) աչքի փուշը, դառնում է առօրեայ պախարակումների թիրախ: Մարդը նոյն մարդն է, երեւութապէս ոչինչ չի փոխուել, դեռ չի սկսել գործունէութիւն ծաւալել, բայց… մարդիկ անունը լսելիս՝ ուղղակի լարւում են, երբ անուանը կցւում է այդ «չարաբաստիկ» կոչումներից մէկը: Իշխող կուսակցութեան անդամներից մէկը մի օր, աջ ու ձախ նայելով ու ձայնը ցածրացնելով, սաստիկ փնովեց բարձր պաշտօն զբաղեցրած մի անձնաւորութեան:
– Միթէ՞ դուք չէք քուէարկել նրա օգտին, – հարցրի ես:
– Քուէարկել եմ, բայց… Երկիրը երկիր չի…
Չես հասկանում երկիրն ինչ գործ ունի այստեղ:
Հայի դժգոհ լինելուն թերեւս նպաստում է նրա ամենագէտ լինելու առանձնայատկութիւնը: Դժուար գտնուի մի բնագաւառ, լինի դա տեխնիկական, գիտական, քաղաքական, մշակութային, հասարակական, արուեստի…, որի շուրջ հայն անվարան չարտայայտի իր կարծիքը՝ առարկութիւն չընդունող տոնով: Իւրաքանչիւր հայ, ինքը նախագահ է, պատգամաւոր, բժիշկ, պետ, ունի կառավարման իր ուրոյն տեսութիւնը՝ երկրի տնտեսութեան, արդունաբերութեան եւ յատկապէս քաղաքականութեան ոլորտներում: Նա չի սիրում ասել «չգիտեմ»: Մինչեւ անգամ չիմանալիս կամ մի խնդրի մասին հարցնելիս (դա էլ շատ հազուադէպ է պատահում), երբ լսում է բացատրութիւնը, ասում է. «Նորութիւն ասա, էդ հո գիտենք»: Ամենագէտ լինելու արդիւնքում, հայը սիրում է լաւը լսել իր մասին, չի հանդուրժում քննադատութիւն: Դժուար չէ կռահել, թէ որքան խրթին ու խճճուած գործ է նման դժգոհ ու ամենագէտ ժողովրդին կառավարելը, երեւի աւելի դժուար, քան՝ միլիարդանոց չինացիներին…
Իմանալու ունակութիւնը տարածւում է նաեւ ապագայի վրայ: Թերեւս ոչ ոք դժգոհ հայի չափ ապագան կանխատեսելու տաղանդ չունի: Օրինակ, իշխանութիւնների կողմից իւրաքանչիւր որոշման, լինի դա քաղաքական, սահմանադրական, հասարակական, թէ այլ բնագաւառում՝ ճիշդ, թէ սխալ, անմիջապէս յաջորդում են դոգմատիկ, առհասարակ յոռետեսական կանխատեսումներ, որոնք առաջին հայեացքից թւում են համոզիչ, հիմնաւորուած ու կատարեալ այնքան, որ պարզապէս առարկելու տեղ չի մնում: Ըստ այդ «կիկոսեան» կանխատեսումների, մինչեւ այժմ, Հայաստանը կործանուած պիտի լինէր մի քանի անգամ, պիտի յայտնուէր այս կամ այն պետութեան կազմում, հիմնովին դատարկուէր հայերից եւ այլն…
Դժգոհ հայի հատկանիշներից մէկն էլ առօրեայ կամ տեւական պրոբլեմներին դիմագրաւելու իր ուրոյն ձեւն է: Քչերն են ցանկանում պայքարել, հանգամանօրէն ուսումնասիրել որեւէ հասարակական թնջուկ, փորձել բացել հանգոյցը, գտնել լուծման տարբերակներ, հասնել վերջնական եզրայանգման ու դրա կիրառմանը: Նա ընտրում է ամենահեշտ, թերեւս «ամենախելացի» տարբերակը՝ թողնել տուեալ պրոբլեմը այնպէս, ինչպէս կայ ու քաշուել մի կողմ: Այլ խօսքով, մի խնդրի առջեւ կանգնելիս, դժգոհ հայը չի ասում «ի՞նչ անեմ», ասում է՝ «ո՞ւր գնամ», ընդ որում, անձնական անյաջողութեան «մեղքը» բարդում է այլոց վրայ, նոյնիսկ՝ երկրի նախագահի:
Մի օր երթուղայինի սպասելիս, լսեցի հետեւեալ խօսակցութիւնը.
– Տասնչորս տարեկանից աշխատել եմ, – բողոքում էր մի կին, – հիմի արդէն եօթանասունն անց եմ, բայց հըլա աշխատում եմ:
– Էդ ընչի՞ հարսդ չի աշխատում, որ դու ես աշխատում, որ հարսիդ պահե՞ս…- ասաց մի ծեր մարդ:
– Լաւ ա, հարսիկին հասնում ա, – մէջ մտաւ միջահասակ մի պարոն,
– որ մենք սենց նախագահ ունենք, ուրեմն հարսն էլ տենց պըտի ըլնի էլի…
Կարելի է եզրակացնել, որ եթէ հարսը լաւը չէ, երկրի նախագահն է մեղաւոր…
Ես չգիտեմ, թէ որքանով է լաւ կամ վատ դժգոհ լինելը, գուցէ դա դրական երեւոյթ է, որովհետեւ նպաստում է թերութիւնների մատնանշմանն ու դրանց վերացմանը: Գուցէ դա արդարացւում է նաեւ նրանով, որ դժգոհելով հանդերձ՝ հայն աշխատասէր է, շինարար, ստեղծագործ, արուեստագէտ: Զուր չէ, որ նա ինքն իր մասին ասում է. «Մենք տաղանդաւոր ազգ ենք…»:
Թող նա չարտագաղթի, մնայ իր դարաւոր հայրենիքում, կառչած մնայ իր մշակութային արժէքներից եւ ինչ ուզում է, թող ասի, մէկ է՝ լսողների թիւը քիչ է…
Երեւան-Թեհրան
* Հայ ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի հայերին, որովհետեւ սփիւռքահայերը հայ են «ա» յօդակապով:
—————————————————————————–
Պետրոս եւ Ալիս Աբէլեան
Կը շնորհաւորեն համայն հայութեան Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
————————————————————————————-
Լաւագոյն Մաղթանքներով
Կը Շնորհաւորենք
Համայն Հայութեան
Նոր Տարին
Եւ Ս. Ծնունդը
Տէր Եւ Տիկ.
Աւիկ Եւ Հայկուհի
Տէյիրմէնճեան
———————————————————————-
Նոր տարուայ եւ Յիսուս Քրիստոսի աւետաբեր ծննդեան տօներին, Հայ Ամերիկեան Տարեցների միութեան կենտրոնականի ու նաեւ մասնա-ճիւղերի վարչութիւնները կը շնոր-հաւորեն համայն հայութեանը եւ ի մասնաւորի միութեանս յարգելի անդամ-անդամուհիներն եւ կը մաղթեն նրանց քաջ առողջութիւն եւ ամենայն բարիք, կÿաղօթենք առ Աստուած որ աշխարհին պարգեւի խաղաղութիւն, անդորրութիւն, որի հովանիին տակ, այս մի բուռ հայութիւնը, ցած դնի տարագրութեան ուսապարկը եւ կառ-չած մնայ հայրենիքին ու ընտանեկան ջերմ մթնոլորտում դիմաւորէ Նոր Տարին
ՀԱՅ ԱՄԵՐԻԿԵԱՆ
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ
Armenian American
Council on Aging of Los Angeles County
———————————————————————
Պոլսահայ
Միութեան
Հոգաբարձութեան, Գործադիր
Յանձնախումբի եւ յարակից յանձնախումբերու եւ ենթայանձնախումբերու վարչութիւնները կը մաղթեն միութեան բոլոր անդամներուն, համակիրներուն եւ համայն հայութեան, առողջ, բարգաւաճ
ու խաղաղ
Նոր Տարի եւ ուրախ Ս. Ծնունդ
The Board of Trustees, the Executive Committee and all the Committees and subcommittees
of the Organization
of Istanbul Armenians, wish to all
members, friends, and fellow
Armenians, a healthy, prosperous
and peaceful New Year
and a joyous Christmas
————————————————————————–
Սեպուհ Եւ Ալիս
Պոյաճեան
Կը Շնորհաւորեն Իրենց
Հարազատներուն, Բարեկամներուն Եւ Ընկերներուն Նոր Տարին
Եւ Ս. ԾնունդըՄաղթելով ԵրջանիկԵւ Առողջ Տարի Մը
—————————————————————-
Վասպուրականի Հայրենակցական Միութիւն
Կը Մաղթենք Որ Քալիֆորնիահայութիւնը
Նոր Տարին Դիմաւորէ Միասնականութեամբ, Համախոհութեամբ Եւ Հանդուրժողութեամբ
============================================================================