
Մայիսի 11ին Փալմ Սփիինգսի Agua Caliente-ի The Show հեղինակաւոր դահլիճում տեղի ունեցաւ Global Arts International-ի եւ USArmenia հեռուստաընկերութեան կազմակերպած World Armenian Entertainment Awards-ը: Ինչպէս հաղորդում է նախագծի գլխաւոր պրոդիւսեր Կարպիս Թիթիզեանը, մրցանակաբաշխութեան հիմնական առանձնայատկութիւնը ժամանցային ինդուստրիայի (ոլորտի-Խմբ.) բոլոր ճիւղերն ընդգրկելն էր՝ հեռուստատեսութիւն, կինօ, երաժշտութիւն եւ այլն:
20 անուանակարգերում յանձնուեցին մրցանակներ տարուայ լաւագոյն արտիստներին եւ նախագծերին: Ստորեւ ներկայացնում ենք մրցանակակիրներին:
Կոնստանտին Օրբելեանի անուան տարուայ լաւագոյն երգ – Էրիկ «Առաջին ու միակ»:
Յատուկ մրցանակ – Ժողովրդի ձայնը – Միհրան Ծառուկեան:
Յատուկ մրցանակ – Տեղեկատուական պատերազմների ոլորտում հակահարուածի համար – Անդրէ «Սարի աղջիկ»:
Յատուկ մրցանակ – Հայրենիքի մասին տարուայ լաւագոյն երգ – Սոֆի Մխեյեան «Հայաստանի երգը»:
Յատուկ մրցանակ – Մարդասիրական մրցանակ – Սերժ Թանգեան:
Տարուայ լաւագոյն տեսահոլովակ – Էմմի «Քեզ գտայ»
Յատուկ մրցանակ – Հեռուստատեսութեան, կինոյի, հումորի ոլորտում մեծ ներդրման համար – Աշոտ Ղազարեան:
Սփիւռքի տարուայ լաւագոյն ֆիլմ – «Lost and found in Armenia»:
Հայկական արտադրութեան տարուայ լաւագոյն ֆիլմ – «Գարեգին Նժդեհ»:
Սփիւռքի տարուայ լաւագոյն երգչուհի – Սիբիլ:
Սփիւռքի տարուայ լաւագոյն երգիչ – Ադիս Հարմանդեան:
Յատուկ մրցանակ – Ամենապահնջուած արտիստ – Արմէնչիկ:
Յատուկ մրցանակ – Կենդանի լեգենդ – Յարութ Փամբուկչեան:
Յատուկ մրցանակ Հայ երգի դեսպան Արման Յովհաննիսան:
Հայկական արմատներով միջազգային արտադրութեան տարուայ լաւագոյն նախագիծ – «Capital Cities» Սեբուհ Սիմոնեան:
Տարուայ լաւագոյն հեռուստանախագիծ – «Կարգին Սերիալ»:
Տարուայ լաւագոյն երգիչ – Ռազմիկ Ամեան:
Տարուայ լաւագոյն երգչուհի – Լիլիթ Յովհաննիսեան:
Հայ փոփի թագուհի Սիրուշօ:
Հայ փոփի արքայ – Թաթա Սիմոնեան:
Ովկիանոսից այն կողմ հայերը մի լաւ ուրախացել են, այն էլ՝ երկու օր անընդմէջ: Մայիսի 11ին Կալիֆորնիայում տեղի ունեցած միջոցառումը միաւորել էր Հայաստանում եւ արտերկրում գործունէութիւն ծաւալող այնպիսի արտիստների ու հանրային դէմքերի, ինչպիսիք են՝ Սիրուշօն, Նազէնի Յովհաննիսեանը, Թաթա Սիմոնեանը, Հրաչ Մուրադեանը, Սոֆի Մխէեանը, Ռազմիկ Ամեանը, Լուիզա Ներսիսեանը, Էրիկը, Գեւ Օրգեանը, Սիբիլը, Աշոտ Ղազարեանը, Ասատուրը եւ այլք:
Միջոցառման նախօրէին Փալմ Սփրինգս հանգստավայրի Agua Caliente Casino-ի հանդիսութիւնների սրահում կայացել է World Armenian Entertainment Awards-ի բացման արարողութիւնն ու պաշտօնական երեկոն: Երեկոյին ներկայ են եղել ոչ միայն մրցանակաբաշխութեան նոմինացուած ու մրցանակներ յանձնող մասնակիցները, այլեւ ԱՄՆի ամենատարբեր նահանգներից հանգստավայր ժամանած հայ հանդիսատեսի մի մասը, որը երեկոյի ընթացքում ծանօթացել է մինչ այդ իրեն միայն էկրաններից ծանօթ, բայց շատ սիրուած դէմքերի հետ:
Նշենք նաեւ, որ միջոցառման հասոյթի մի մասը փոխանցուելու է վերջին շրջանում Քեսաբում տեղի ունեցած դէպքերից տուժած մեր հայրենակիցներին:
Իսկ արդէն յաջորդ օրը նրանք կրկին հանդիպել են՝ այս անգամ նոյն վայրի The Show դահլիճում՝ վայելելու բուն մրցանակաբաշխութիւնը: Վերջինիս մեկնարկը տրուել է հիւրերի՝ կարմիր գորգով անցնելով, որի ընթացքում էլ նրանց ողջունել է այդ օրը կարմիր գորգի հաղորդավար Մհեր Բաղդասարեանը: Վերջինիս էլ բեմում փոխարինել են Նազէնի Յովհաննիսեանը, Հրաչ Մուրադեանը եւ Արփինէ Գաբրիէլեանը:
Գեղեցիկ միջոցառման ընթացքում անակնկալներով լի պահեր են եղել ինչպէս մասնակիցների, այնպէս էլ՝ հանդիսատեսի համար, որոնցից ամենատպաւորիչը այն էր, որ Սիրուշօն, ԱՄՆում Մայրերի օրուայ կապակցութեամբ շնորհաւորելով բոլոր մայրերին, հանրութեան առջեւ առաջին անգամ ակնարկել է, որ ինքը եւս շուտով մայրանալու է:
Պրոդիւսեր Վահրամ Թանկազեանը նշաում է, որ World Armenian Entertainment Awards 2013-ը աչքի էր ընկնում նաեւ բեմի, լոյսերի եւ տեխնիկական նոր լուծումներով: Իսկ շօուի բեմադրական մասը վստահուել էր Հայաստանից երիտասարդ ռեժիսոր Արթուր Մանուկեանին:
Global Arts International-ը եւ USArmenia հեռուստաալիքը հաղորդում են, որ World Armenian Entertainment Awards-ը շարունակական բնոյթ է կրելու եւ արդէն իսկ որպէս նախագիծ սիրուել է հանդիսատեսի կողմից: