Գլենդելի «Անզոհ» ցուցասրահում հայ քսանհինգ արուեստագէտներ միաւորուել են մէկ ընդհանուր խորագրի տակ՝ «Յիշատակելով Հայոց Ցեղասպանութեան 100ամեակը»: Ներկայացուած գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքերը եւ քանդակները ընտրուած են այն նախապայմանով, որ դրանք փոխանցեն արհաւիրքն ու ունենան մէկ ընդհանուր թեմատիկա: Ցուցադրութեան համար արուեստագէտներին ներկայացուել է բաց հրաւէր: Ցուցասրահի տնօրէն Զոհրապ Քըմքըմեանը խոստովանում է, որ աշխատանքների ընտրութիւնը շատ դժուարութեամբ է կատարուել, քանի որ գրեթէ բոլոր արուեստագէտները անդրադարձել են Հայոց Ցեղասպանութեանը, եւ ցանկութիւնը մեծ էր ներկայացնելու բոլորի աշխատանքները: Բացի ողբերգական թեմաներից, ցուցահանդէսում նաեւ վերածնունդ եւ պայծառ ապագայ խորհրդանշող աշխատանքեր են:
Ցուցադրութեան բացումը տեղի կ՛ունենայ այսօր՝ Ապրիլի 16ին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.