ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի տարածքին մէջ Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերը չէզոքացուցած են հետախուզական ան-օդաչու թռչող սարք մը (ԱԹՍ):
Այս մասին Դիմատետրի իր էջին վրայ գրած է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան մամլոյ խօսնակ Արծրուն Յովհաննիսեան: «Այսօր ժամը 14:00ի սահմաններում Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում Հայաստանի զինուած ուժերի ՀՕՊ եւ ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չէզոքացուել է հետախուզական ԱԹՍ: Սարքի պատկանելիութեան եւ արտադրման մասին լրացուցիչ տեղեկութիւնները կը յայտնենք յետոյ», յայտնած է Յովհաննիսեան: