ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի պետական պարտքը Փետրուարի վերջի դրութեամբ կազմած է 5 միլիառ 961 միլիոն 164 հազար տոլար:
Հայաստանի ազգային վիճակագրական տուեալներուն համաձայն՝ Յունուարին պետական պարտքը կազմած էր 5 միլիառ 970 միլիոն 672 հազար տոլար:
Արտաքին պարտքը Փետրուարին կազմած է 4 միլիառ 812 միլիոն 895 հազար տոլար, իսկ Յունուարին 4 միլիառ 837 միլիոն 831 հազար տոլար: Պարտքը Փետրուարին պակսած է 24 միլիոն 936 հազար տոլարով:
Ներքին պարտքը Փետրուարին կազմած է 1 միլիառ 148 միլիոն 269 հազար տոլար: Յունուարին պարտքը 1 միլիառ 132 միլիոն 840 հազար տոլար էր: Փետրուարին ներքին պարտքը Յունուարին համեմատ աւելցած է 15 միլիոն 429 հազար տոլարով: