Գրողների տարօրինակութիւնների մասին շատ է գրուել, բայց դրանց շարքում Վիկտոր Հիւգոն առանձնայատուկ է: Բանն այն է, որ Հիւգոն ժամանակ առ ժամանակ «մարտնչում էր» սեփական ծուլութեան դէմ, քանի որ սովորութիւն ունէր կիսատ թողնել սկսած գործը: Կրկին գրասեղանի մօտ վերադառնալու համար նա դիմում էր զանազան խորամանկութիւնների: Օրինակ, «Փարիզի աստուածամօր տաճարը» վէպը գրելիս նա սափրեց իր գլխի կէսը, որ հարկադրուած լինէր տնից դուրս չգալ եւ աշխատել: Իսկ մի անգամ նա ամբողջովին մերկացաւ եւ հրամայեց ծառաներին տնից դուրս տանել իր հագուստները ու չվերադարձնել, քանի դեռ ստեղծագործութիւնն աւարտին չէր հասցրել:
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ ՊԼՈԿԻՑ