Creative Armenia-ն հպարտ է ներկայացնել այն վեց արուեստագէտներին, ովքեր ստացել են «Արուեստագէտները յանուն Արցախի» դրամաշնորհներ` ստեղծարար գումարներ բոլոր ոլորտների արուեստագէտների համար, ովքեր համաշխարհային ուշադրութիւնը կը սեւեռեն դէպի Արցախը ու նրա ժողովուրդը:
«Հպարտ ենք այս տաղանդաւոր արուեստագէտներով», ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրէն Կարին Յովհաննէսեանը: «Արցախի հանդէպ նրանց նուիրուածութեան չափը եւ շրջանակը ոգեշնչում են մեզ բոլորիս»:
Ստեղծարար դրամաշնորհների վերջին պարգեւառուներն են.
– Նարեկ Ալեքսանեանը, ով լուսանկարիչ է, Հայաստանից, Արցախի կեանքը եւ մշակոյթը վարպետօրէն պատկերելու համար:
– Քամի Աբրահամեանը, ով բազմատաղանդ արուեստագէտ է Կանադայից, իր նորարար «AR» ցուցադրութեան ստեղծման համար` հիմնուած նրա լայնօրէն ճանաչուած «Սթրիթ արտ» գործի վրայ, որը բարձրացրեց արցախեան պատերազմի մասին իրազեկութիւնը:
– Անուշ Ղուկասեանը, ով տեսողական արուեստագէտ է Հայաստանից, գրաւիչ ցուցադրական արուեստ ստեղծելու համար, որը մարտահրաւէր կը նետի սահմանների, պատերազմի եւ խաղաղութեան հասկացութիւնները:
– Վահէ Տէրտէրեանը, ով ֆիլմի բեմադրիչ է Հայաստանից, Արցախի երեխաների մասին պատմող իր հզօր կարճամետրաժ վաւերագրական ֆիլմի համար:
– Վալերի Ղազարեանը, ով ռեփեր եւ երաժիշտ է Արցախից, ռեփի եւ ջութակի ծորող հնչիւնների միաձուլման համար` արուած ջութակահար եւ արցախցի Կիմա տատիկի հետ համագործակցութեամբ:
– Օկսանա Միրզոյեանը, ով ֆիլմի բեմադրիչ է Ամերիկայի, Արցախի մասին «Abysm» ֆիլմի համար, որը միջազգային ուշադրութիւնը կը սեւեռի պատերազմի մարդկային պատմութեան վրայ:
Այս վեց ստեղծագործողներն այժմ միանում են «Արուեստագէտները յանուն Արցախի» դրամաշնորհ ստացողների շարքերին, որը ընդգրկում է նաեւ գեղագիր Ռուբէն Մալայեանին (Հայաստան), գրող Թալին Բաբայեանին (Ամերիկա), ֆիլմի բեմադրիչ Քրիստինէ Յարութիւնեանին (Ամերիկա), գրող եւ լրագրող Լիկա Զաքարեանին (Արցախ), վաւերագրող Վարդան Յովհաննիսեանին ( Հայաստան) եւ շատ ուրիշներին, ովքեր առաջ են մղում Արցախի ոգին համաշխարհային լսարանին հասցնելու առաքելութիւնը:
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է արուեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների: Հիմնադիր խորհրդի կազմում են Սերժ Թանգեանը, Էրիկ Իսրայէլեանը, Արսինէ Խանջեանը, Էրիկ Պողոսեանը, Քարլա Կարապետեանը, Սիմոն Աբգարեանը եւ Մայքլ Արամը: Իմացէք աւելին` այցելելով www.creativearmenia.org կայքը: