
All For Health, Health For All-ը բժշկական համակարգ է, որի մասնաճիւղերն առանձնացուած են տարբեր ոլորտների մասնագիտացումով՝ ընդհանուր եւ ընտանեկան բժշկութիւն, գինեկոլոգիական (կանանց բժշկութիւն), մանկաբուժական, հոգեբանական եւ հոգեբուժական ծառայութիւններ:
Մենք երկու մանկաբուժական մասնաճիւղ ունենք Գլենդելում եւ Մոնթրոզում, ընդհանուր եւ ընտանեկան բժշկութեան մասնաճիւղեր Գլենդելում ու Բրբանկում եւ հիմա արդէն Նորթ Հոլիւուդում: Հոգեբուժական նոր ծառայութեան համար պէտք է գրանցուել Գլենդելում (հեռ.՝ (818) 549-8800):
All For Health, Health For All-ի եւ դաշնային ու տեղական իշխանութիւնների տեւական ազնիւ համագործակցութեան արդիւնքում այս հաստատութեանը վստահուած են բազմաթիւ ծրագրեր։ Մեր կենտրոնը առաջիներից է, որ հնարաւորութիւն ունի կիրառելու նահանգում առաջարկուած իւրաքանչիւր նոր ծրագիր՝ առաւել մատչելի, անվտանգ ու արդիւնաւէտ դարձնելու համար մեր այցելուների հիւանդութիւնների բուժումը ու կանխարգելումը: Իշխանութիւնների համագործակցութեան եւ վստահութեան արդիւնքում է, որ All For Health, Health For All-ը հնարաւորութիւն է տալիս բժշկական խնամք ցուցաբերել ցանկացած այցելուի՝ անկախ նրա նիւթական, ընկերային, գաղթականական կարգավիճակից: Հնարաւոր է, որեւէ մէկը Միացեալ Նահանգներ է տեղափոխուել եւ դեռ առողջապահական ծրագրերին անդամագրուել չէ, իսկ բժշկական օգնութիւն անհրաժեշտ է՝ յատկապէս եթէ առկայ են քրոնիկ (մնայուն) հիւանդութիւններ: Այս դէպքում All For Health, Health For Allը կը տրամադրի որակեալ բժշկական ծառայութիւն, հաշուի առնելով, որ վճարունակ է անձը, թէ ոչ: Որոշ ծրագրերի նշանակէտը ցածր եկամուտ ունեցող անձինք են, որոնց կը տրուի անվճար բժշկական օգնութիւն:
Կենտրոնն ընդունում է նաեւ Medical, Medicare HMO, PPO եւ ամենատարբեր ապահովագրութիւններ ունեցող հիւանդների, առողջութեան իրաւունքը եւ որակը հասանելի դարձնելով բոլորին:
Որպէսզի այս ճկուն համակարգում հնարաւոր լինի կողմնորոշուել, All For Health, Health For All-ն ունի ընկերային ծառայութեան աշխատակիցներ, ովքեր նախ կը ճշդեն այցելուի ապահովագրական կարգավիճակը, իսկ եթէ այն բացակայում է, կ՛օգնեն կողմնորոշուել, թէ ինչ առողջական խնդիրների դէպքում ո՞ր ապահովագրական ծրագիրն է յարմար եւ արդիւնաւէտ: Մենք համագործակցում ենք ընկերային ծառայութեան հանրային բաժանմունքին (DPSS) հետ եւ մեր կենտրոնում ձեւակերպւում են ձեր փաստաթղթերը։ Դուք դիմում էք եւ ստանում էք «Մեդիքալ» անմիջապէս մեր կենտրոնից:
Ձեր ներկայացրած տեղեկատուութիւնը գաղտնի է պահւում: