ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Նիճերիահայ ընտանիքի առաջնեկը 15 Յուլիսին զօրակոչուեցաւ Հայկական բանակ, «Ֆէյսպուք»ի վրայ գրած է պաշտպանութեան նախարարութեան մամլոյ խօսնակ Արամ Թորոսեան:
«Դանիէլ Էզուկամը ծնուել է Հայաստանում, սակայն կեանքի մեծ մասն անցկացրել է այլ երկրներում. մայրիկի հայրենիքում եղել է հիմնականում ամրան ամիսներին: Նախորդ տարի Հայաստանում երկարաժամկէտ բնակութիւն հաստատելու որոշում են կայացրել», կը նշէ խօսնակը: