
ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ 8 Նոյեմբերին տեղի ունենալիք Քոնկրեսի ընտրութիւններուն ընթացքին կը զօրակցի հայութեան, Հայաստանի եւ Արցախի ի նպաստ գործունէութիւն տանող 88 քոնկրեսականներու։
Ծերակոյտի ապագային համար կարեւոր նշանակութիւն ունեցող Փենսիլվանիոյ ընտրապայքարին մէջ, եւ հայութեան համար եւս կարեւոր է, Հայոց Ցեղասպաութիւնը ուրացող Մեհմետ Օզը Ծերակոյտէն դուրս պահելու իմաստով, Հայ Դատը իր ամբողջական նեցուկը տրամադրած է թրքամոլ թեկնածուին մրցակիցին՝ Ճան Ֆեթըրմընին։ Նշենք, որ այս շաբաթ եւս տեղական Հայ Դատի յանձնախումբը Օզի դէմ բողոքի ցոյց մը կազմակերպեց՝ պահանջելով անկէ, որ ընդունի Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութիւնը։
Նշենք, որ Ֆեթըրմընի հետ բանավէճին ընթացքին Օզ դարձեալ ուրացաւ Հայոց Ցեղասպանութիւնը։
Հայ Դատը կը զօրակցի նաեւ Քալիֆորնիայէն եւ Ֆլորիտայէն Ծերակոյտի թեկնածուներ՝ դեմոկրատ Ալեքս Փըտիային եւ հանրապետական Մարքօ Ռուպիոյին, որոնք կը ջանան կասեցնել Ատրպէյճանին տրամադրուող ամերիկեան ռազմական աջակցութիւնները։
Ծերակոյտի ընտրութիւններուն Հայ Դատը նեցուկ կը կանգնի նաեւ Իլինոյէն՝ Թեմի Տաքուորթին, Մերիլընտէն՝ Քրիս Վան Հոլընին, Նիւ Ճըրզիէն Չարլզ Շումըրին, Օրիկընէն Ռան Ուատընին եւ Վըրմանթէն՝ Փիթըր Ուելչին։
Ստորեւ կու տանք Ամերիկայի արեւմտեան նահանգներուն մէջ Ներկայացուցիչներու տան
ընտրութիւններուն Հայ Դատի աջակցութիւնը ապահոված թեկնածուներու ցանկը.

ՔԱԼԻՖՈՐՆԻԱ
- Ճերըտ Հոֆմըն (Դ., 2րդ ընտրատարածք)
- Թամ ՄըքՔլինթաք (Դ., 5)
- Ճան Կարամենտի (Դ., 8)
- Ճաշ Հարտըր (Դ., 9)
- Նենսի Փելոսի (Դ., 11)
- Պարպարա Լի (Դ., 12)
- Էրիք Սուալուել (Դ., 14)
- Քեւըն Մալըն (Դ., 15)
- Աննա Էշու (Դ., 16)
- Ռօ Խանա (Դ., 17)
- Զօ Լաֆկրըն (Դ., 18)
- Ճիմ Քոսթա (Դ., 21)
- Տէյվիտ Վալատաօ (Հ., 22)
- Ռաուլ Ռուիզ (Դ., 25)
- Ճուտի Չու (Դ., 28)
- Թամ Քարտենազ (Դ., 29)
- Էտըմ Շիֆ (Դ., 30)
- Կրէյս Նափոլիթանօ (Դ., 31)
- Պրետ Շըրմըն (Դ., 32)
- Ճիմի Կոմեզ (Դ., 34)
- Թետ Լիու (Դ., 36)
- Լինտա Սանչեզ (Դ., 38)
- Եանկ Քիմ (Հ., 40)
- Նանեթ Պարական (Դ., 44)
- Միշել Սթիլ (Դ., 45)
- Քեթի Փորթըր (Դ., 47)
- Սարա Ճէյքըպզ (Դ., 51)
ՔՈԼՈՐԱՏՕ
- Ճօ Նեկուիզ (Դ., 2)
- Ճէյզըն Քրօ (Դ., 6)
ՆԵՒԱՏԱ
- Տինա Թայթըս (Դ., 1)
- Սուսի Լի (Դ., 3)
ԹԵՔՍԱՍ
- Ժուաքին Քասթրօ (Դ., 20)
- Լոյտ Տակեթ (Դ., 37)
ՈՒԱՇԻՆԿԹԸՆ
- Էտըմ Սմիթ (Դ., 9) Քոնկրեսականներուն մասին Հայ Դատի արժեւորումները կարելի է կարդալ
կայքէջին վրայ, իսկ ամբողջական յանձնարարականներուն համար այցելել կայքէջը։