
Տարածուած կարծիքները եւ սխալ պատկերացումները սկսում են օգնելու փոխարէն վնասել մեզ: Առանձնացրել ենք մազերի խնամքի հետ կապուած տարածուած միֆերը (սխալ կարծիքներ) եւ մի քանի կարեւոր խորհուրդ, որոնք կ’օգնեն գեղեցիկ մազեր ունենալ:
Սխալ 1. Մազերը յաճախ կտրելը նպաստում է, որ դրանք աւելի արագ աճեն։ Նշանակութիւն չունի, թէ որքան յաճախ էք կտրում մազերը: Ամսական նրանք աճում են 2-3 սմ. չափով: Ի հարկէ, մազերը պարբերաբար կտրելը կ՛օգնի ազատուել ճիւղաւորումից եւ աւելի թարմ տեսք հաղորդել ձեր սանտրուածքին, սակայն սա չի նպաստում, որ մազերն աւելի արագ աճեն:
Սխալ 2. Անհրաժեշտ է ամէն օր լուանալ մազերը։ Մեծամասամբ մազերն ամէն օր լուանալու կարիք չկայ: Առողջ գլխամաշկ ունենալու համար ամենայարմար տարբերակը մազերն օրումէջ լուանալն է:
Սխալ 3. «Եթէ պոկէք սպիտակ մազերը, ապա դրանք կը շատանան»ը չի համապատասխանում իրականութեանը: Եթէ Դուք պոկէք մոխրագոյն կամ սպիտակած մազը, ապա դրա փոխարէն երկու նորը չեն աւելանայ, քանի որ այդ երկու գործօնները փոխկապակցուած չեն:
Սխալ 4. Չի կարելի քնել կապուած կամ հիւսուած մազերով։ Ժամանակ առ ժամանակ կարելի է քնել հիւսուած կամ կապուած մազերով: Կարեւոր է յիշել, որ մազերը պէտք է թոյլ կապել կամ հիւսել, հակառակ դէպքում չեն բացառւում գլխացաւերը, հնարաւոր է նաեւ մազերի որակի վատացում:
Սխալ 5. Մազերն անհրաժեշտ է յաճախ սանտրել։ Մազերը սանտրելու ամենայարմար քանակը օրական 2-3 անգամն է եւ հնարաւորինս նուրբ ձեւով, ինչը օգտակար կը լինի գլխամաշկի համար եւ կնպաստի առողջ մազերի աճին:
Սխալ 6. Օրական մօտ 100 մազ կորցնելը բնական չէ։ Մազերը սանտրելուց կամ լուանալուց յետոյ ընդամէնը մի քանի մազ թափուելու դէպքում մի՛ անհանգստացէք, դրանց փոխարէն կ՛աճեն նորերը:
Սխալ 7. Թաց մազերը սանտրելը վնասակար չէ։ Ջուրը թուլացնում է մազերը եւ աւելի զգայուն դարձնում դրանք: Թաց մազերը սանտրելը վնասակար չէ միայն այն դէպքում, երբ մենք անում ենք դա առաւելագոյն խնամքով եւ նրբութեամբ:
Աղբիւրը` Doctors.am