
Գեղեցիկ լինելը կնոջը նախ եւ առաջ ինքնավստահութեան զգացում է պարգեւում, իսկ գեղեցկութիւնը դա ընդամէնը մշտական խնամքն է:
Երկու դիմակ` որոնք կը թարմացնեն մաշկը, կը նուազեցնեն գրգռուածութիւնը, արդիւնաւէտ են` միաժամանակ կնճիռների, բծերի, պզուկների համար․
– ՔՐՔՈՒՄՈՎ (TURMRERIC)։ Քրքումի հակատարիքային, խոնաւեցնող, հակաօքսիդանտ եւ հակամանրէային յատկանիշներն անհաւատալի հզօր են: Քրքումն արդիւնաւէտ է կնճիռներն ու բծերը վերացնելու գործում: Այն նաեւ օգտակար է իւղոտ դէմքի համար, քանի որ կարգաւորում է ճարպի արտադրութիւնը:
Մեր ներկայացրած դիմակը կ՛օգնի ազատուել կնճիռներից, պզուկներից եւ մուգ շրջանակներից:
ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆ
1 թ․գ քրքումի փոշի
1 թ․գ հասարակ մածուն
1 թ․գ մեղր
Քրքումի փոշին խառնէք մածունի հետ, աւելացրէք մեղր եւ ստացուած զանգուածը քսէք դէմքին, թողէք 20-30 րոպէ: Այնուհետեւ լուացէք գոլ ջրով: Կարող էք այս դիմակն օգտագործել շաբաթը 3-4անգամ:
– ԴԱՐՉԻՆՈՎ։ Դարչինը հարուստ է հակաօքսիդանտներով եւ աղանիւթերով, որոնք հանում են բորբոքուածութիւնը եւ նպաստում են արեան շրջանառութեան կարգաւորմանը:
ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆ
3 ճ.գ. կերակրի սոդա
1 թ.գ. մեղր
1 թ.գ. հեղուկ վիտամին (կենսանիւթ) E
1/4 թ.գ. աղացած դարչին
4 թ.գ. կաթ կամ սերուցք
Այս ամէնը խառնել եւ հաստ շերտով քսել դէմքին՝ բացի աչքերին եւ շուրթերին շրջապատող հատուածից:
Թողէք, որ դիմակը չորանայ 15 րոպէ, այնուհետեւ լուացէք դէմքը՝ մերսելով: Լուանալուց յետոյ կը տեսնէք՝ ինչպէս է սպիտակել, ձգուել, թարմացել դէմքի մաշկը: